Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում. Գաբրելյանով
Երեկ ամբողջ գիշեր մոնիթորինգի ենթարկեցի սոցիալական ցանցերը և զարմանալի եզրակացությունների հանգեցի, իր տելեգրամյան ալիքում գրել է մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։
«Առաջինը դիտարկումս վերաբերվում է Փաշինյանի շուրջ յուրահատուկ իրավիճակին: Ստացվում է, որ Ադրբեջանի օգտատերերի ճնշող մեծամասնությունը, եթե չի գովում ՀՀ վարչապետին, ապա զգուշորեն աջակցում է նրան։ Եթե Նիկոլի մասին կարդար մեկը, ով ընդհանրապես ոչինչ չգիտի պատերազմի, թուրքերի ու հայերի հավերժական հակամարտության մասին, ապա նա հաստատ կորոշեր, որ Փաշինյան ազգանունով քաղաքական գործիչն Ադրբեջանում հարգված մարդկանցից մեկն է:
Երկրորդը վերաբերվում է հայության տրամադրվածությանը: Ռուսաստանի հայերի 90 և ավելի տոկոսը կտրականապես պահանջում է Փաշինյանի հրաժարականը, նրա գրեթե բոլորը հակառակորդները Ռուսաստանում աջակցում են Պուտինին և թշնամաբար են տրամադրված Նավալնիի նկատմամբ: Փաշինյանին սատարող ՌԴ-ի հայերը վատ են վերաբերվում ռուսներին և նախագահ Պուտինին։
Երրորդը կապված է համացանցի հայկական սեգմենտում տիրող իրավիճակի հետ։ 70 տոկոսը կտրականապես դեմ է Փաշինյանին։ Քննադատությոնից բացի առկա են վիրավորանքներ։ 20 տոկոսը պարզապես ուզում է, որ Փաշինյանը հեռանա առանց արյան ու սկանդալի՝ իր ու ընտանիքի համար անվտանգության երաշխիքներ ստանալով: Մնացած 10 տոկոսը գրեթե դասում է Նիկոլին սրբերի շարքին:
Նման անձանց թվում են միջին տարիքի կանայք, որոնք վատ են վերաբերվում հայ եկեղեցուն և Ռուսաստանին:
Ահա մի քանի եզրակացություն՝ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ, հայ, և, հատկապես, ՌԴ հայերի համար, ամբողջությամբ անցյալում է։
Ի հեճուկս իշխանությունների ջանքերին՝ վերակենդանացումը չի ստացվում: Երկրորդը՝ հայերի հիմնական զանգվածը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում պատրաստ են ընդունել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա ունենա Հայաստանը աղետից դուրս բերելու հստակ ծրագիր:
Երրորդը՝ ադրբեջանական հասարակությունն ուղղակի ատում է Քոչարյանին, ինչը, թեև, իր բացատրությունն ունի»,-գրել է նա:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...