Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Մամուլ

Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է հետ չգա­յինք․ մեզ հետ ո՛չ սպա մնաց, ո՛չ տեղանքը ճանաչող որևէ անձ

«Իրավունքը» գրում է․ «Իրավունքը» զրուցել է «Բևեռների միացում» ազգային, սոցիալ-մշակությին վերլուծական ՀԿ հիմնադիր նախագահ Արթուր Վարդանյանի հետ, որն առաջիններից մեն էր, որ իր ջոկատով կամավորագրվել և մեկնել էր պատերազմ:

Ներկայացնում ենք հարցազրույցից հատված․

-Պարո՛ն Վարդանյան, պատե­րազմի առաջին օրերին ասում էիք, թե սա մեր վերջնական պատերազմն է և վերջնականապես մեր ազատությունն է որոշվելու: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չստացվեց:


- Միգուցե գիտեինք, թե ինչ կարգի պատերազմ է լինելու, բայց պատրաստ չէ­ինք դրան, և նաև մեր թերությունները շատ էին: Նախ, սխալ կազմակերպչական աշխատանքներ տարանք, և ոչ թե նկատի ունեմ ջոկատներին, այլ պետական մա­կարդակով: Հենց առաջին օրվանից սկսած՝ սխալներն այնքան շատ էին, որ հնարավոր էր ընթացքում գոնե ուղղել: Հի­շո՞ւմ եք՝ մինչև պատերազմը «Իրավուն­քին» տված իմ հարցազրույցներից մեկի ժամանակ զգուշացրել էի, որ Արցախը վտանգված է: Երբ սկսվեց Տավուշի ուղ­ղությամբ հարձակում, արդեն այդ ժամա­նակ պետք է ունենայինք նախնական պատրաստված ջոկատներ և հասկանա­յինք՝ թշնամին իրականում պատրա՞ստ է խաղաղ բանակցությունների, թե՞ պատրաստվում է էլ ավելի լայնամասշտաբ հարձակման: Չեմ ասում, թե միայն ես եմ այդ մասին զգուշացրել, բոլորը գիտեին՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ հանրային գործիչները: Բայց, չգիտես ին­չու, ոչինչ չձեռնարկեցինք, այլ հիմնվե­ցինք մի թեզի վրա, թե կան խաղաղ բանակցային տարբերակներ, մինչդեռ պետք էր հաշվի առնել մեր թշնամու ցանկությու­նը՝ նա խաղաղ բանակցությամբ ցանկա­նո՞ւմ է հասնել Արցախի խնդրի լուծման: Արդյունքում սա հաշվի չառանք, և մեզ համար եղավ ճակատագրական:

-Գուցե նախօրոք արդեն կանխորոշվա՞ծ էր պատերազմի այսպիսի ելքը, այ­սինքն՝ լավ էլ ամեն ինչ հաշվարկված էր...

֊ Հետաքրքիր է, որ հիմա շատերն ասում են, թե Արցախը արդեն վաճառված էր, և կային դավաճաններ: Հայրս զոհվել է Աղդամում 90-ականների պատերազմի ժամանակ, և միայն սա ինձ բավարար էր, որպեսզի չհամաձայնվեի Արցախի այն կարգավիճակի հետ, որ ներկայումս կա: Եվ ի վերջո, եթե Արցախը ծախված էր, և կային դավաճաններ, ինչո՞ւ պատասխա­նատվության չեն ենթարկվում: Եթե թե՛ պե­տական մակարդակով, թե՛ ընդդիմության, իշխանության, հանրային գործիչների, մտավորականների կողմից բարձրաձայնվում է, որ եղել է դավաճանություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնացել են կռվելու՝ լինի ժամկետային զինվոր, թե կամավոր, ապա ինչո՞ւ այդ դավաճաննե­րը պատասխանատվության չեն ենթարկ­վում: Ովքե՞ր են այդ դավաճանները, և ո՞ւմ պատճառով այսօր կորցրինք հայրե­նիքը: Այսօր վտանգի տակ է ներկայիս պետականությունը՝ ՀՀ անկախությունը, հի­մա մենք այս հարցը ինչպե՞ս ենք լուծելու:

«Մի գնդապետ ինձ փաստացի ասաց՝ ձեզ վերացնելու են»

-Բացի դավաճանները, տևական ժամանակ խոսվում էր այն մա­սին, թե դասալքություն է եղել, որոշներն առանց հրամանի՝ դիրքեր են զի­ջել։ Ի՞նչ իրավիճակ էր կամավրրների մոտ:

-Նախ սկսեմ նրանից, որ երբ հասանք Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի խաչմերուկ՝ մինչև Սարսանգի ջրամբար, մեզնից, չգիտեմ ինչու, բոլորիցս երկուա­կան «մագազին» հավաքեցին: Իսկ իմ զենքի առաջին փամփուշտով կրակել եմ թուրքին, որը գտնվում էր 20 մետր հեռա­վորության վրա: Զենքն առանց փորձար­կելու էր, ինչն աննախադեպ երևույթ է: Այդպիսի բան չի կարելի, յուրաքանչյուր զինվոր, մի քիչ ռազմական ոլորտից հաս­կացող մեկը կփաստի, որ երբ դու մարտի դաշտ ես դուրս գալիս, պետք է փորձար­կես քո ձեռքի զենքը: Իսկ եթե չես փոր­ձում, չգիտես՝ միգուցե կրակելու պահին ձախողվես, և այն լինի ճակատագրական ոչ միայն քեզ համար, այլև քո կողքի կանգնած ընկերների: Հիմա հարց եմ տա­լիս՝ ինչո՞ւ նռնակ չեմ ունեցել, ինչո՞ւ կապ չեմ ունեցել: Առաջին օրը տվեցին կապ, բայց երկու ժամ հետո ինձնից վերցրին: Ասացին՝ տուր, ես էլ հանձնեցի: Մեզ բարձրացրել են Մռավ լեռը, ո՛չ կապ ենք ունեցել, ո՛չ նռնակ, շաբաթուկես անց՝ խնդրանքներից հետո նոր կապ տվեցին, որը չէր աշխատում, և ասացին, որ օգտագործենք միայն այն դեպքում, երբ մեր կյանքին վտանգ սպառնա: Այ­սինքն՝ զոհվելուց առաջ կապի դուրս գանք և ասենք՝ մենք այլևս չկանք: Ի դեպ, հետո եմ իմացել, որ մեր ռազմա­ճակատ մեկնելուց հետո՝ հոկտեմբերի 4-5-ին, լուրեր են տարածվել Հայաս­տանում, թե Արթուր Վարդանյանը՝ իր տղաների հետ, ովքեր կամավո­րագրվել էին մեր կազմակերպության հետ, բոլորն անհետ կորած են կամ զոհված: Ինչ-որ մարդիկ զանգահարել են մեր կազմակեր­պություն և նույնիսկ կնոջս ասել՝ Ձեր ամուսինն անհետ կորած է, եթե տե­ղեկություն եք ուզում իմանալ, եկեք Ստեփանակերտ: Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա՝ որն էր միտքը:

-Ենթադրում եք, որ ինչ-որ կերպ ծրագրվա՞ծ էր Ձեր «անհետ կորելը» կամ «զոհվելը»:

-Ոչ թե ենթադրում եմ, այլ հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է հետ չգա­յինք, որովհետև, երբ վերադարձանք Ստեփանակերտ, այնտեղ հանդիպեցի մի շատ լավ անձնավորության, որը գնդա­պետ էր (անունը չեմ տա, ցավոք, հետո զոհվեց), նա ինձ փաստացի ասաց՝ քեզ վերացնելու են, դու էլ հետ չես գալու, բայց թե ինչու, հետո կխոսենք:

Մեզ հետ ո՛չ սպա մնաց, ոչ տեղանքը ճանաչող որևէ անձ

-Իսկ առաջնագծում զգո՞ւմ էիք, որ ոչ միայն ճակատից, այլև թի­կունքից կարող է վտանգ լինել:

- Միայն այն, որ մեզ իջեցրին մի տեղ և ասացին, թե այս դիրքը պետք է պահեք, բայց մեզ հետ ոչ սպա մնաց, ոչ տեղանքը ճանաչող որևէ անձ, արդեն կարելի էր որոշակի եզրակացություն անել: Դիրքե­րում էինք, երբ մի փոխգնդապետ գիշերվա ժամը 01:30-ին հայտնվեց ու հարցրեց, թե հրամանատարն ո՞վ է: Ինձ կանչեցին, հարցրի՝ ի՞նչ է պատահել, ասաց՝ հողերը ծախել են, թողեք, գնացեք, բայց ո՞ւր գնայինք, եթե ճանապարհ էլ չգիտեինք։

Մի նեղ կածան կար՝ 25 կմ ներքև, այդ անտառների միջով ո՞ւր գնայինք: Ճիշտն ասած, բարկացա և ասացի՝ կներեք, բա­ռիս համար, բայց դուք հիմա՞ր եք: Այս տղաներն անձրևին, ցրտին կանգնած են դիրքում, դուք եկել ասում եք, թե հողերը ծախված են, հրահանգ են տվել, թե գնա­ցեք: Եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կա­րելի է խուճապ առաջացնել: Դրանից ան­ցավ մեկ ժամ, ուրիշ կամավորականներ եկան և ասացին՝ թքած այդ ամենի վրա, մոռացե՛ք, մենք մնում ենք, մեր դիրքերը պահենք, դե, մենք մեր դիրքերից չէինք էլ շարժվել, ինչպես կայինք, այնպես մնացել էինք: Մի փաստ ևս ինձ շատ տարօրինակ թվաց, երբ բարձրացանք դիրքեր, երկրորդ օրն ինձ մոտեցավ մեր ջոկատից մեկն ու ասաց, թե իմանայինք այսպես է, չէինք գա, հողերը ծախված են: Ես խենթացել էի... Կարծես, դիտավորյալ էր արվում այդ ամե­նը՝ մարդկանց կոտրելու համար: Եվ խնդիրն այն է, որ հենց այդ նույն մարդիկ այսօր եկել և պաշտպանում են իշխանու­թյուններին: Ապշած եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էին ամեն կերպ փոր­ձում մեզ կոտրել, ո՞րն էր իմաստը: Իհար­կե, մենք չընկճվեցինք, կռվեցինք, բայց մեզ հնարավորություն չտրվեց ծայրահեղ ծանր վիճակում տեղից շարժվելու: Ո՞ւմ հրահանգն էր, ո՞վ էր ծրագրավորել, չգի­տեմ, բայց համոզված եմ՝ պատմությունը և ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնեն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: