Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Մամուլ

Իշ­խանությունը չի պատկերացնում պաշտպանական համակարգում մեր ունեցած խնդիրներն ու անելիքները

«Առավոտը» գրում է․  

«Մենք խոսում ենք տեղակալների մասին, սակայն նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաև պաշտպանության նախարարի մասին, ով արդեն 2 ամիս է՝ նախարար է, սակայն անհաղորդ է իր ոլորտում տեղի ունեցող գործընթացներին և առ այս պա­հը չի ձևակերպել իր առաջնահերթությունների և քայլերի մասին»,- «Առավոտը» զրուցել է «Հենակետ» վերլուծա­կան կենտրոնի ղեկավար, Արցախի նա­խագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Ներկայացնում ենք հատված․

-Պաշտպանության նախարարությունում վերջերս բավական ուշագրավ կադրային փոփոխություններ եղան, նախարարի եր­կու տեղակալ նշանակվեց, որոնք, մեղմ ասած, ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ են, նրանցից մեկը նույնիսկ խոստովանեց՝ չգիտե, թե որ ոլորտն է հա­մակարգելու, նաև նախարարի նոր խորհրդական նշանակվեց: Ի՞նչ են հուշ­ում այդ փոփոխությունները:

- Այս նշանակումները հուշում են, որ իշ­խանությունը առհասարակ չի պատկերացնում պաշտպանական համակարգում մեր ունեցած խնդիրների և անելիքների մասին: Իհարկե, կա նաև երկրորդ տար­բերակը․ գիտակցված ձևով համակարգը տանում է արժեզրկման և ոչնչացման ճանապարհով:

Մենք խոսում ենք տեղակալների մասին, սակայն նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաև պաշտպանության նախարարի մասին, ով արդեն 2 ամիս է՝ նախարար է, սակայն անհաղորդ է իր ոլորտում տեղի ունեցող գործընթացներին և առ այս պահը չի ձևակերպել իր առաջնահերթությունների և քայլերի մա­սին:

-Ակնհայտ է, որ հետպատերազմյան շր­ջանում բանակը պետք է վերակազմավոր­վի, վերակառուցվի, շատ հարցեր նորովի մոտեցումներ և լուծումներ են պահանջե­լու: Ձեր կարծիքով՝ արդեն իսկ կարելի՞ է հետևություններ և վերլուծություններ անել ՝ զարգացման, վերակազմավորման ի՞նչ ուղղություն, մեթոդներ և մոտեցում­ներ են որդեգրելու հայկական զինված ու­ժերը, որ սպասվելիք մարտահրավերներից նվազագույն կորուստներով դուրս գանք, մանավանդ, կրած խայտառակ պարտու­թյունից հետո:

- Այն, որ բանակը վերակառուցման կա­րիք ունի, ակնհայտ է նույնիսկ ոչ մասնա­գետների համար, այլ հարց է, որ կառա­վարությունը հետպատերազմյան փուլում չի ձևակերպվել իր խնդիրները, ըստ այդմ՝ դեռ պարզ չէ, թե ինչպես է զինված ուժե­րում տեղի ունենալու բարեփոխումների, ես կասեի՝ արմատական փոփոխությունների գործընթացը:

Չեմ տեսնում այն ներուժը, չեմ տեսնում այն անհատներին, ովքեր համակարգում բարձր պաշտոն են զբաղեցնում և ի վի­ճակի են ստեղծված ծանր իրավիճակում լուրջ խնդիրներ լուծել: Ե՛վ իշխանությունը, և՛ այս պահին Պաշտպանության նախա­րարության ղեկավար կազմը՝ նախարար, տեղակալներ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ի զորու չեն լինելու ապահովելու արդյունավետության այնպիսի մակար­դակ, ինչն այս պահին անհրաժեշտ է:

-Առհասարակ, հետպատերազմյան ժամանակաշրջանը ի՞նչ ցույց տվեց, ի՞նչ խնդիր էր դրված մեր զինված ուժերի առջև:

-Բոլոր ժամանակներին դրվող գլ­խավոր խնդիրը Հայաստանի, Արցա­խի և առհասարակ հայի անվտան­գության ապահովումն է, իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ իշխանությունները ամենատարբեր մակար­դակներում ոչ միայն լուրջ մոտեցում չեն ցուցաբերել անվտանգային սպառնալիքների նկատմամբ, այլ դրանց դրսևորվելու պայմաններում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել:

Տարածաշրջանում իրադրության կտրուկ փոփոխություններ են տեղի ու­նեցել, ցավոք, մեր տարածքային ամ­բողջականության, մեծաթիվ կո­րուստների և մեր ազգային շահերի հաշվին: Սակայն մենք իրավունք չունենք համակերպվելու ստեղծված իրադրության հետ, որովհետև դա տար­բեր ժամանակային կտրվածքներով բերե­լու է նոր կորուստների: Պետք է ոտքի կանգնել, հասկանալ, ուսումնասիրել, մշա­կել ու ձևակերպել մեր խնդիրը ու գնալ դրա լուծումներին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: