Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը
Նարինե Խաչատուրյանն (Թուխիկյան) ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Պաշտոնական որևէ պարզաբանում չներկայացվեց։ Երևի թե պետք էլ չէր։ Շրջանառվեցին տարբեր վարկածներ, առանցքայինը իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանելու վարկածն էր. պաշտոնանկության նախօրեին փոխնախարարին մոտեցած քաղաքացին նրան մեղադրեց դավաճան իշխանության ներկայացուցիչ լինելու մեջ։ Իշխանությանն ինքնամոռաց չպաշտպանելու հանգամանքն էլ, ըստ էության, պատճառ դարձավ Թուխիկյանին պաշտոնանկ անելու համար։
Սակայն Նարինե Խաչատուրյանն, ըստ էության, որպես քաղաքացի, որպես մշակույթի գործիչ պաշտոնանկ էր արվել շատ ավելի վաղ՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին։ Ավելի ճիշտ՝ ինքնապաշտոնանկվել էր։
Երբ Նիկոլ Փաշինյանը կոկորդը պատռելով հայտարարում էր, որ ցուցումներ է տվել Ոստիկանությանը և ԱԱԾ-ին ռեյդեր անցկացնել և ասֆալտին պառկացնել, Փաշինյանի հետևում կանգնած Նարինե Խաչատուրյանը, Հայկ Մարությանը, Գայանե Աբրահամյանը, Իզաբելլա Աբգարյանը, Լուսինե Բադալյանը և ուրիշներ հիացած ծափահարում էին։ Ծափահարում էին լիդերի ամենաայլանդակ ձևակերպումներին։
Դուք բոլորդ ծափահարելու օրը որպես որպես մտավորական, որպես քաղաքացի ազատվել եք աշխատանքից։ Եթե այդ պահին, դուք, որպես ՀՀ քաղաքացի, առարկեիք, թույլ չտայիք լիդերի կիսահարբած ասֆալտին պառկեցնելու, ծեփռտելու կոչերը, հավաբար երկիրը այլ ուղղությամբ կշարժվեր, հավաբար չէր լինի նաև պատերազմ, չէին լինի այն կորուստները, որ այսօր ունենք։
Դուք այլևս մշակույթի գործիչ չեք, դուք, որպես քաղաքացի այդ օրն եք պարտվել։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...