Սա սարսափեցնող իրականություն է եւ ինքը կարծես փախուստի դիմեց այս իրականությունից. Ժ. Դադասյանը՝ Վիգեն Ստեփանյանի մասին
Այսօր մեր հասարակության մեջ գնալով պակասում է ազնիվ մարդը. Նույնիսկ Վիգենի տաղանդը մի կողմ դրած, ինքը ազնիվ մարդ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, դերասան Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
«Իր տեսքը, իր ձայնը, ժպիտը այնքան հանգստացնող ու ազնվագույն էր, որ առանձնահատում երանգ էր մեր քաղաքի մեջ: Ինքն էլ իբրեւ հին երեւանցին, չէր խոսում այդ մասին, բայց այդպես ապրում էր: Մենք շատ մեծ կորուստ ենք ունեցել: Ես մտածում եմ, որ մենք հիմա պետք է այդ օրինակները շատ բերենք մեր նոր սերնդին: Ազնվությունը պետք է բերենք առաջ, որովհետեւ այսպես գնալուվ ուղղակի կկործանվենք: Սա սարսափեցնող իրականություն է եւ ինքը կարծես թե փախուստի դիմեց այս իրականությունից: Նա չկարողացավ տանել այս իրականությունը, սիրտը չդիմացավ»,-ասաց նա՝ հավելելով, որ Վիգենը կոտրված էր այս իրականությունից:
Ժիրայր Դադասյանը խոսեց նաեւ ատելության մասին՝ նշելով. «Այս ատելության մթնոլորտը սկսվել է 2018-ից մեկ անձի կողմից եւ շարունակվում է մինչեւ այսօր: Քանի դեռ այդ անձը կա, այս ատելությունը լինելու է, չսպասեք ուրիշ բան: Ես վստահ եմ, որ այն օրը, երբ նա չլինի, այս ատելությունը վերանալու է»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...