Ֆրանսիան կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին
Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով չափազանց կարեւոր է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը վերադառնան 2015 թվականի միջուկային համաձայնագրին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Թրամփի վարչակազմն ընտրել է այն, ինչն անվանել է Իրանի վրա առավելագույն ճնշման ռազմավարություն: Արդյունքում դա միայն մեծացրել է ռիսկն ու սպառնալիքը»,-ասել է Լը Դրիանը Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում:
Դիվանագետը կոչ է արել դադարել դա, քանի որ Իրանը գտնվում է միջուկային պոտենցիալ ձեռքբերելու գործընթացում:
Միեւնույն ժամանակ Լը Դրիանը հայտարարել է, որ, եթե անգամ երկու կողմերը վերադառնան գործարքին, դա բավարար չի լինի:
«Կպահանջվեն կոշտ քննարկումներ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների եւ տարածաշրջանում իրենց հարեւանների իրավիճակն ապակայունացնելու առնչությամբ»,-հավելել է նա:
Համատեղ համապարփակ գործողությունները ծրագիրը (ՀՀԳԾ) ընդունվել է 2015 թվականին ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների, Գերմանիայի եւ Իրանի միջեւ: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական գործարքից դուրս գալու մասին: Մեկ տարի անց Իրանը սկսել է իր պարտավորությունների աստիճանական կրճատումը:
Եվրամիությունը հաստատել է իր հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀԳԾ-ին, ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելի հայտարարության մեջ:
«Մենք ողջունում ենք ԱՄՆ ընտրված նախագահ Բայդենի դրական հայտարարությունները ՀՀԳԾ-ի վերաբերյալ եւ հույս ունենք համագործակցել ԱՄՆ նոր վարչակազմի հետ»,-հայտարարել են Բրյուսելում:
Գործարքում ԱՄՆ-ի վերադարձը բավարար չէ. Վաշինգտոնը պետք է չեղարկի Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները, հայտարարել է Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը