Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխության մասին
Թունիսի վարչապետ Հիշամ Մաշիշին շաբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարել է 2020 թվականի սեպտեմբերից իր գլխավորած նախարարների կաբինետի կազմի փոփոխության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետի ղեկավարի խոսքով՝ կառավարությունում կադրային փոփոխությունները պայմանավորված են եղել նախարարի թափուր պաշտոնները լրացնելու, ինչպես նաեւ նախարարությունների մի շարք ղեկավարների փոխելու անհրաժեշտությամբ, որոնք չեն կարողանում գլուխ հանել իրենց պարտականություններից:
Վարչապետի որոշմամբ՝ տասնմեկ նախարարություններում, այդ թվում՝ ՆԳՆ-ում (Վալիդ Դհբիբի), արդարադատության նախարարությունում (Յուսեֆ Զուաղի), առողջապահության նախարարությունում (Խեդի Խաիրի), մշակույթի նախարարությունում (Յուսեֆ Բեն Իբրահիմ), երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարությունում (Զաքարիա Բելկոժա), նշանակվել են նոր ղեկավարներ։
Բացի այդ, վարչապետը հայտարարել է քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների նախարարության, ինչպես նաեւ ֆինանսական հարցերի պետական քարտուղարության վերացման մասին՝ այդ գերատեսչությունների լիազորությունները փոխանցելով կառավարության աշխատակազմին:
Թունիսի նախագահ Քաիս Սաիդը հանձնարարել է Մաշիշին ձեւավորել նոր կաբինետ այն բանից հետո, երբ վարչապետ Էլիաս Ֆահֆահը, որը կես տարի ղեկավարել է կառավարությունը, հրաժարական է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 15-ին՝ իր դեմ շահերի բախման մեղադրանքների պատճառով: Թունիսի խորհրդարանը Մաշիշիին կառավարության ղեկավար է նշանակել 2020 թվականի սեպտեմբերի 2-ին:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը