«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կոմիտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին:
Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից․ կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվազն 30 քննիչ ու 60 օպերլիազոր: Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, եւ որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար:
Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակակոռուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղեկավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս