Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում Ի վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվեն Հայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. Միրզոյան Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան

Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա

Հայաստանն ու Ադրբեջանը գծել են հարաբերությունների սահմանները. Ղարաբաղը մնացել է քննարկման սահմաններից դուրս. «Կոմերսանտ»

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում եւ Երեւանում տրամագծորեն հակառակ գնահատականի են արժանացել: Ադրբեջանում հանդիպումն արդյունավետ են համարել, քանի որ դրա ժամանակ հասել են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման պայմանավորվածության: Իսկ Հայաստանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է թուլակամության եւ հերթական անգամ դիրքերը հանձնելու մեջ. հայ հանրության շրջանում առաջնահերթ հարց են համարում գերիների վերադարձը, բայց դրա փոխարեն բանակցություններում քննարկել են տնտեսական օրակարգ, որը պնդել է Ադրբեջանը, նշում է «Կոմերսանտը»:

Թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում ակտիվորեն բանավիճում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքների շուրջ, որը նախօրեին տեղի է ունեցել Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու է «տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Խոսքը երկու հիմնական ուղղությունների մասին է: Առաջինը միջանցքն է Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջեւանի անկլավ, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդը Երեւանից դեպի նույն Սյունիքի մարզ երկաթուղին է, որն անցնում է Նախիջեւանով: Երկու երթուղին էլ խորհրդային տարիներին ակտիվորեն օգտագործվում էին, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվելուց հետո դադարել էին գոյություն ունենալ:


Նշված տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժել է նաեւ Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության հետեւանքով Ռուսաստանից Վրաստան գնացքների երթեւեկությունը անհնարին դարձավ, Հայաստանը կորցրեց դեպի իր հիմնական դաշնակից տանող ամենահուսալի երթուղին, իսկ Ռուսաստանը՝ Թուրքիայի երկաթուղիների հետ կապը:

Արդյունքում Հայաստանի երկաթուղին կրճատվեց մինչեւ ոչ մեծ տեղամաս, որը կապում էր Երեւանն ու Թբիլիսին, իսկ Ռուսաստանից ապրանքները կարող են տեղափոխվել միայն Ռազմավիրական ճանապարհով, որը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով:

Հայաստանի համար լուրջ օգնություն կարող էր դառնալ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց դա էլ մինչեւ հիմա անհնար է՝ հաշվի առնելով, որ երկրներին կապում է միայն մեկ լեռնային ճանապարհ:

Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լինի երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա եւ Հայաստան, Հայաստանին՝ դեպի Ռուսաստան եւ Իրան: Սակայն դե ֆակտո բանակցությունների արդյունքներով հաղթող իրեն զգաց միայն Իլհամ Ալիեւը: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտը դրեց ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի վրա. առաջին հերթին այն, որ Բաքուն չի ցանկանում քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, երկրորդ հերթին՝ ռազմագերիների ճակատագիրը:

Նիկոլ Փաշինյանի հիասթափությունը կիսում են նաեւ այլ հայ քաղաքական գործիչներ, ճիշտ է, նրանք համոզված են, որ բանակցությունների «ձախողման» մեջ մեղավոր է վարչապետը:

Չկարողանալով հպարտանալ բանակցություններում այլ ձեռքբերումներով, Նիկոլ Փաշինյանը կանգ առավ տնտեսական կապերի զարգացման հեռանկարների վրա:

Նրա կարծիքով՝ դրանք կարող են «լրջորեն փոխել տարածաշրջանի տնտեսական պատկերն ու բարձրացնել ներդրումային ներուժն ու ներդրումային գրավչությունը»:

Carnegie Europe կենտրոնի ավագ գիտաշխատող եւ «Սեւ այգի» ԼՂ հակամարտության մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնել, որ բանակցություններում «ամենահետաքրքիրը» մնացել է փակ դռների հետեւում, իսկ տնտեսական օրակարգն առաջին պլան է մղվել միայն նրա համար, որպեսզի ինչ-որ արդյունք ներկայացվի: «Անկասկած, Փաշինյանը ցանկանում էր հասնել գերիների եւ անհետ կորածների հարցով համաձայնության, սակայն Ալիեւին դա դեռ չի հետաքրքրում: Ալիեւը, հավանաբար, դժգոհ է խաղաղապահ առաքելության աշխատանքից, սակայն Պուտինը պատրաստ չէ այդ առումով զիջումների: Ի՞նչ է մնում: Անկեղծ եւ ընդհանուր հետաքրքրություն տրասնպորտային հաղորդակցության վերականգնման նկատմամբ»,- ասել է փորձագետը: Սակայն Վաալը խոստովանել է, որ այդ ծրագիրը պետք է երկարաժամկետ համարել, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն ենթակառուցվածք, այլ նաեւ «քաղաքական կամք եւ համաձայնություն բազային մակարդակով, որոնք այժմ բացակայում են»: