Ադրբեջանը Հայաստանի տնտեսական էքսպանսիայի նպատակ ունի. փորձագետ
Երեկ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը Բաքվի շահերի տեսակետից երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական էքսպանսիայի նպատակ ունի: Այս մասին հունվարի 12-ին առցանց քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը հիմա եւս Թուրքիայի հետ փոխգործակցելու հնարավորություն ունի, ուստի այդ փաստարկը համոզիչ չէ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի շահերին, ապա նա, փորձագետի խոսքով, կրկին ցուցադրեց խնդիրները լուծելու իր հնարավորությունները, ինչպես նաեւ առաջ շարժվեց տարածաշրջանում բոլոր տնտեսական լծակներին տիրելու ճանապարհով, եւ բացառված չէ նաեւ, որ Բաքուն որպես դիտորդ կարող է ներգրավվել ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին:
«Մենք Մոսկվա էինք գնացել քննարկելու ոչ թե հայտարարությունը, այլ դրա դետալները, դրա կատարման հերթագայությունը՝ հաշվի առնելով Հայաստանի համար կարեւոր հարցերը: Հայկական կողմը բանակցությունների համար լծակներ չուներ, օրինակ, ադրբեջանցի նոր ռազմագերիների տեսքով: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, ապա այն նախօրոք էր պատրաստված, եւ հայկական կողմը դրան ծանոթ էր: Ինչպես կարելի էր նկատել, ուղեւորությունը եղել է առանց աշխատանքային խմբի կամ ԱԳՆ ղեկավարների ուղեկցության»,- նշեց Պողոսյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ այս ամենում կարեւոր է հայկական կողմի պահվածքը, թե նա ինչպես է կողմնորոշվում տարածաշրջանային գործընթացներում: «Օրինակ՝ ինչո՞ւ էր Ալիեւը երեկ խոսում Թուրքիայի մասին, իսկ մենք չարտաբերեցինք անգամ Արցախ կամ Ղարաբաղ բառը: «Մենք ամբողջ պատասխանատվությունը դրել ենք Մոսկվայի՞ վրա: Կամ որո՞նք են Սյունիքի մարզով միջանցք բացելու մեր տնտեսական փաստարկները: Մեզ մոտ կուտակվել է ահռելի քանակությամբ ապրանք, եւ մենք չգիտե՞նք, թե այն ուր տանենք: Կա՞ն արդյոք մեզ մոտ հնարավորություններ, որ ճանապարհների օգտագործման առումով խախտումներ թույլ չտանք: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել մեր ներքին խնդիրները»,- ամփոփեց նա:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի