Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը

Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հարցը, սա բացարձակապես անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանը միշտ ձգձգել է գերիների վերադարձը: Սա արվում է հնարավորինս ավելի շատ հոգեկան տառապանք պատճառելու եւ հայ հանրության շրջանում լարվածություն առաջացնելու ակնհայտ նպատակով: Այս մասին հունվարի 12-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նա հիշեցրեց, որ օրերս ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նամակ էր տարածել, որում կարմիր թելով անցնում էր 62 հայերի հարցը, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո: «Նամակում նշվում է, որ իրենք անցկացրել են «հակաահաբեկչական գործողություն» եւ հայտնաբերել 62 հայ զինվորականների, որոնք կալանավորված են, քննություն է ընթանում: Նրանք ներկայացված են որպես «ահաբեկիչներ», ինչից կատարվում են քաղաքական եզրահանգումներ, այդ թվում բարձրացվում է Հայաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու հարցը: Խնդիրն այնքան է խեղաթյուրված, իրավունքներն այնքան են խախտված, որ քաղաքական հարթությունից անցնում են մարդու իրավունքների ոլորտ եւ ենթադրում օմբուդսմենի ուղիղ մասնակցություն: Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հարցը, ինչը բացարձակապես անթույլատրելի է: Կալանավորելը եւ գերիների փոխանցման արհեստական ձգձգումը անթույլատրելի է, սա Ժնեւի կոնվենցիայի ուղղակի խախտում է: Եռակողմ հայտարարության 8-րդ կետը բոլոր գերիների փոխանցման մասին է. ցավոք, այնտեղ ժամկետներ նշված չեն, եւ Սդրբեջանը դրա վրա է խաղում: Բայց պահանջը կապված չէ այլ կետերի հետ եւ ընդհանրապես կարգավորվում է միջազգային փաստաթղթերով: Այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է գերիներին վերադարձնել, անգամ եթե հայտարարության մեջ նման պահանջ չլիներ: Սա մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի պահանջն է: Ավելին՝ եթե այլ հարցերով կողմերը կարող են պայմանավորվել, ապա այստեղ գործում է իմպերատիվը: Այնուհետեւ Ադրբեջանը համարում է, որ հայտարարությունը տարածվում է միայն մինչեւ նոյեմբերի 9-ը գերեվարված անձանց վրա: Իրականում այն տարածվում է գործողությունների հետեւանքով բոլոր գերիների վրա եւ կան վերադարձնելու օրինակներ: Ադրբեջանի գործողությունները հակասում են հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին: Հայաստանը չէ՞ որ վերադարձրեց Արցախում սպանության համար երկու դատապարտյալներին: Նույն կերպ ԱՍդրբեջանը փոխանցեց դատապարտյալների: Նա հրաժարվում է հայտնել գերիների իրական թիվը: Մեր տեղեկություններով՝ նրանք ավելի շատ են, քան հայտնում է Ադրբեջանը»,- շեշտեց Արման Թաթոյանը:


Նրա գնահատմամբ՝ պատերազմից հետո հակահայկական քարոզչությունը է՛լ ավելի է խորացել: Դրա օրինակն են Բաքվի շքերթում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների ելույթները, Ալիեւի հայտարարությունները միջնորդների հետ հանդիպմանը եւ տարվա արդյունքներով, ցեղասպանության եւ էթնիկ զտումների մշտական սպառնալիքները: Ադրբեջանի նախագահին անգամ կրկնում են «մշակույթի գործիչները»: Այս կապակցությամբ Հայաստանի օմբուդսմենը զեկույց է պատրաստել: «Ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցի զինվորականների կատարած սպանությունների եւ անարգանքի կադրերում նրանք կրկնում են նույն բառերը եւ արտահայտությունները, որոնք արտաբերում է իրենց քաղաքական ղեկավարությունը»,- արձանագրեց օմբուդսմենը՝ շեշտելով, որ Արցախում հայ զինվորականները պաշտպանում են խաղաղ բնակչությանը, եւ նրանց ներկայությունն անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում:

Այսօր օմբուդսմենի պատասխանը ադրբեջանցի մշտական ներկայացուցչի նամակին տարածվել է միջազգային կազմակերպություններում: Օմբուդսմենի ախատակազմը մշտական աշխատանք է տանում գործընկերների հետ, զեկույցները մշտապես փոխանցվում են: