Ինչու՞ էր Փաշինյանն այդքան կարճ հարդարել մորուքը. «Դեժավյու» տելեգրամյան ալիքի բացահայտումը
Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանն այդքան կարճ հարդարել մորուքը։
«Մանրամասներ՝ Փաշինյանի բժշկական ստուգումներից։
Ինչպես արդեն գրել էինք, հունվարի 11-ին Մոսկվա կատարվելիք այցից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էին ժամանել Կրեմլի կողմից գործուղված բժշկական հետազոտողների խումբ, որոնք բազմակողմանի ստուգել են վարչապետ Փաշինյանի առողջական վիճակը։ Ստուգումներն արվել են Ռուսաստանից բերված սարքավորումներով, որպեսզի արժանահավատ լինեն ընդունող՝ ռուսական կողմի համար։ Ստուգումների տվյալների ուշացումն է եղել նաեւ պատճառը, որ այցի մասին հստակ տեղեկատվություն չէր տրամադրվում, իսկ այցը չէր հաստատվում, քանի դեռ չկային հետազոտությունների վերջնական արդյունքները։
Բավարարող արդյունքները ստանալուց բացի, սակայն, ռուսական հետազոտողները մեկ այլ պայման եւս դրել են Նիկոլ Փաշինյանի առջեւ։ Նրանք բաց տեքստով տեղեկացրել են, որ անհրաժեշտ է նաեւ սափրվել, քանի որ մորուքը եւս կարող է պատճառ դառնալ տարատեսակ միկրոբների եւ վարակների տարածման ։ Փաշինյանը խնդրել է, եթե հնարավոր է, թողնել մորուքը՝ ասելով, որ ինչպես պետք է՝ թող ախտահանեն հանդիպումներից առաջ, դա իր թալիսմանն է եղել։ Երկարատեւ համոզումներից հետո, ռուսական բուժաշխատողները խորհրդակցել են Մոսկայում գործընկերների հետ եւ կարճ ժամանակ հետո համաձայնություն տվել՝ թույլ տալով մորուքի հնարավոր ամենից կարճ տարբերակը, որը հնարավորինս անվտանգ կարող է լինել։ Դա է եղել պատճառը, թե ինչու էր Փաշինյանը այդքան կարճ հարդարել իր՝ բրենդ դարձած մորուքը»,- գրում է տելեգրամյան ալիքը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս