Թուրքիայի ինքնաթիռների չվերթներն Ադրբեջան բացահայտում են Էրդողանի ռազմական ծրագրերը
Դեկտեմբեր-հունվար ամիսներին դիտորդները գրանցել են Թուրքիայի օդուժի տրանսպորտային ավիացիայի աննախադեպ ակտիվություն Ադրբեջանի երկնքում: Երկու երկրների միջեւ օդային կամուրջը գործում է շուրջօրյա, ռազմական բեռները ժամանում են ողջ երկրում ադրբեջանական բանակի օդանավակայաններ: Փորձագետները կարծում են, որ Թուրքիան մտադիր է մի քանի ռազմաբազաներ ստեղծել Անդրկովկասում, բայց Բաքվում հերքում են այդ տեղեկությունները, գրում է «MK»-ն:
«Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, բայց հետպատերազմյան աշխարհը շատ նոր մարտահրավերներ է պատրաստում տարածաշրջանի համար: Մասնավորապես, Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են զարգացնել համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում, ինչը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Անդրկովկասի տարածաշրջանում: Այդ մասին են վկայում օդային տարածքի դիտանցման ծառայությունների տվյալները, որոնք նշում են երկրների միջեւ օդային հաղորդակցության ինտենսիվության աճը:
FlightRadar-24 ծառայության համաձայն՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայի ռազմական ավիացիան հաստատել է ապրանքների անխափան մատակարարում Ադրբեջանի տարածք: Երկու երկրների միջեւ օդային կամուրջը ստեղծվել է շրջանցելով Հայաստանի օդային տարածքը: Թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռները ապրանքներ են հասցնում Գաբալայի, Լենքորանի եւ Գյանջայի ադրբեջանական օդանավակայաններ: Ավիացիան թռիչքներ է իրականացնում գրեթե շուրջօրյա, որոշ ինքնաթիռներ օրական երեք-չորս թռիչք են կատարում:
Գնահատելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակտիվությունը՝ փորձագետները ենթադրում են, որ Անդրկովկասի տարածաշրջանում կստեղծվեն թուրքական ռազմական բազաներ: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը: Զինվորական գերատեսչությունը չի մեկնաբանել Թուրքիայի օդուժի գործունեությունը Ադրբեջանի օդային տարածքում: Թուրքական լրատվամիջոցները նույնպես անտեսում են իրավիճակը: Մի քանի լրատվամիջոցներներ, որոնք նախկինում տեղեկություններ էին հաղորդել Անդրկովկասում թուրքական բանակի ռազմական օբյեկտների ստեղծման մասին, ջնջել են իրենց հրապարակումները:
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչի խոսքով՝ Անդրկովկասը Անկարայի համար առանցքային տարածաշրջան է, եւ այնտեղ թուրք զինվորականների տեղակայումը ժամանակի հարց է:
«Նախ տեսնենք, թե կոնկրետ ուր են թուրքական ինքնաթիռներն առաքում իրենց բեռները: Գաբալա, Լենքորան եւ Գյանջա: Թուրքիայի համար երեք ռազմավարական ուղղություններով երեք քաղաքներ: Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի ամենամեծ ռադիոտեղորոշիչ կայանը՝ Դարիալ ռադարը, գտնվում էր Գաբալայում: Այն ստեղծվել է դեռ խորհրդային տարիներին: Ժամանակին այն հետեւում էր ՆԱՏՕ-ի գործունեությանը խորհրդային սահմանների մոտ: Դրա գործողության շառավիղն ընդգրկում է Իրանը, Իրաքը եւ Պարսից ծոցի ռազմավարական կարեւոր ջրերը: Մինչեւ 2012 թվականը մեր զինվորականները գործում էին այնտեղ, բայց այժմ այն անմխիթար վիճակում է... Ավելացնեմ, որ 2000-ականներին ԱՄՆ-ը դրա հանդեպ ուշադրություն էր դրսեւորում, ուստի դա շատ արժեքավոր ռազմավարական օբյեկտ է: Իրականում կարող է այնտեղ իրավաբանորեն թուրքական ռազմաբազա չլինել, բայց թուրք սպաները կարող են մուտք գործել օբյեկտ, վերականգնել եւ օգտագործել այն իրենց նպատակների համար: Սա հիպոթետիկ»:
Նա չի բացառել, որ այն կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքի «մոնիթորինգի» համար: «Խորհրդային տարիներին, հասկանալի պատճառներով, դա չէր դիտարկվում: Բայց հիմա՝ լիովին: Ինչ-որ տեղ մինչեւ Ռոստով, կամ նույնիսկ ավելի հեռու: Այն բավական է Կասպից եւ Սեւ ծովերի ջրերը ծածկելու համար... Հիմա Գյանջայի մասին: Ըստ չհաստատված տվյալների, հենց այնտեղ է եղել թուրքական այն անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում: Հայերը մի քանի անգամ փորձեցին հրթիռներով հասնել դրան, բայց չհաջողվեց: Միանգամայն հնարավոր է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կարող են տեղակայվել այնտեղ, բայց մշտական հիմունքներով: Սա Հայաստանի վրա բարձրացված դանակ է: Եվ այնտեղ նույնպես պարտադիր չէ ստեղծել թուրքական հենակետ: Ավելի շուտ, Թուրքիան կօգնի իր դաշնակիցներին կառուցել ամեն ինչ, եւ միեւնույն ժամանակ կարող է մասնագետներ տրամադրել»:
Ինչ վերաբերում է Լենքորանին, ապա այն կծածկի իրանական ուղղությունը եւ ոչ միայն: «Այնտեղ նույնպես կարելի է բազա տեղադրել՝ անօդաչու թռչող սարքերի եւ ռադիոլոկացիոն կայանների համար, որոնք կարող են հետեւել Իրանին: Կարծում եմ, որ Թեհրանը չի ուրախանա այս կապակցությամբ: Ավելին, Լենքորանը նաեւ նավահանգիստ է Կասպից ծովի ափին: Այսպիսով, ստացվում է, որ Ադրբեջանի միջոցով Էրդողանը Թուրքիայի համար միանգամից երեք ռազմավարական ուղղություն է ստանում՝ Հայաստան, Ռուսաստան եւ Իրան: Միեւնույն ժամանակ, նորից շեշտեմ, դրա համար պարտադիր չէ հենց թուրքական բանակի օբյեկտներ կառուցել: Թուրքիան պարզապես օգնում է դաշնակիցներին եւ կարող է ակնկալել, որ ապագայում նրանք տեղեկատվություն «եղբայրաբար» կկիսեն»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...