Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters Ո՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն Իրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կա Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Այսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինի Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստան ԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ

ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Փաշինյանն ընդմիշտ տապալեց գերիների հարցը, քանի որ նրա հետ ոչ ոք չի բանակցում. Գեւորգ Կոստանյան

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը՝ նշելով սակայն, որ համատեղ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ լուծվել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը:

168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանն ասել է, որ դեռեւս շուրջ մեկ ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում է ինքն ասել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու լուծել գերիների վերադարձի հարցը:

«Դեռ այն ժամանակ եմ ասել, էլ ինչպե՞ս է պետք բացատրել մարդկանց, որ նա չի կարողանալու լուծել այս հարցը: Եվ այսօր Փաշինյանը տապալեց գերիների հարցը, ու ստիպված ինքը հայտարարեց այդ մասին»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե եթե գերիները չէին վերադարձվելու, ուրեմն ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ստորագրել տրանսպորտային ուղիների ապաշրջափակում ենթադրող հայտարարության տեքստի տակ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչն ասել է, որ Փաշինյանը շարունակում է գործել Հայաստանի շահերի դեմ՝ առանց դրա դիմաց որեւէ բան ստանալու:

«Փաշինյանի հետ ոչ ոք չի բանակցում: Նրան ներկայացնում են փաստաթուղթ, եւ ինքը դա ստորագրում է: Եվ այսօրվա հանդիպումից հետո արված հայտարարությունն էլ դրա վառ օրինակն էր, եւ Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը տապալեց ընդմիշտ: Նա չունի ունակություն գերիների հարցը լուծելու համար, եւ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ քանի դեռ այդ մարդն իշխանության է, մեր գերիները շարունակելու են մնալ Ադրբեջանում»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե արդյո՞ք գերիների վերադարձի հարցը լուծում ունի, Գեւորգ Կոստանյանն ասել է՝ միանշանակ:

«Բացի այն, որ իրավական առումով բոլոր հիմքերը կան այդ հարցը լուծելու, ով էլ լինի երկրի ղեկավար, Նիկոլ Փաշինյանից բացի, կլուծի այդ հարցը, որովհետեւ այդ հարցը չի լուծվում՝ Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված, որովհետեւ նրա հետ չեն բանակցում, ու կարծում եմ, որ մեր ժողովուրդը համոզվեց, որ այսօր էլ չեն բանակցել: Ուղղակի իր առաջ դրել են փաստաթուղթ, եւ ինքը ստորագրել է՝ առանց իր առաջ քաշած պայմանները քննարկման առարկա դարձնելու»,- ասել է Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե կարո՞ղ էր արդյոք չստորագրել այսօրվա հայտարարությունը, եթե գերիները չէին վերադարձվելու, նա ասաց, որ հանուն Հայաստանի շահերի գործող ցանկացած ղեկավար կարող էր դա չստորագրել:

«Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ոչ միայն չեն բխում Հայաստանի շահերից, այլեւ, ինչպես մենք տեսանք այս տարիների ընթացքում, հակասում են Հայաստանի շահերին, ինքը ստորագրեց այդ փաստաթուղթը: Փաստորեն, այսօր եւս նա ստորագրեց փաստաթուղթ, որը բխում էր ոչ թե մեր, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: Եվ նույնիսկ հիմա, երբ Հայաստանի ժողովրդին հուզող ամենակարեւոր հարցն ըստ էության գերիների վերադարձի հարցն էր, նա չկարողացավ լուծել այդ հարցը»,- եզրափակել է Գեւորգ Կոստանյանը: