Հրամանատարները երեխեքին տարել են առաջնագիծ ու իրենք փախել են. անհետ կորած զինծառայողի մայր
Հոկտեմբերի 9-ից, արդեն 3 ամսից ավելի է՝ ոչ մի լուր չունեմ երեխուցս. մենք ուզում ենք մեր ձայնը տեղ հասնի, բոլորն աշխատեն, որ ոչ մեկը տանը հանգիստ չնստի, իսկ մենք ամեն օր վազում ենք էստեղից էնտեղ: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի ծնող Լիլիթ Բադալյանը:
«Ուզում ենք մի ղեկավար մարդ լինի, որ մեր հարցին պատասխան տա: Որ զորակոչի ժամանակ 5 րոպե ուշացել էր, զանգում էին ասում էին՝ Տիգրան, ուշանում ես: Իսկ հիմա 3 ամսից ավելի ոչ մի լուր չունեմ, ումից ես ուզեմ իմ երեխուն:
Ծառայել է անիծված Ջաբրայիլում: Հոկտեմբերի 9-ին խոսել եմ, ասաց՝ մամա ջան, դիրքեր ենք գնում, էլ չեմ կարողանա զանգել, հեռախոս չունեմ:
Հիմա փաստաբանները պետք է աշխատեն, որ կարողանանք մեղավորներին պատժել: Հիմա գործը իրենց մոտ է: Այսպես չի լինում, որ երեխեքին տարել են առաջնագիծ ու իրենք փախել են երեխեքի վրայից: Հրմանատարները երեխեքին տարել են ու իրենք փախել են: Ո՞ւր եք փախել., դուք պետք է պատասխան տաք: Ջաբրայիլի անձնակազմը բոլորն էլ տականքներ են»,-ասաց մայրը՝ հավելելով, որ իրենք փաստեր ունեն դրա վերաբերյալ: Սա անպատիժ չի կարելի թողնել: Ասեղ չէր, կորա՞ն երեխեքն անտառում: 5-ը չի, 10-ը չի, հասկանալի է, որ պատերազմ է, բայց էսքան կորո՞ւստ: Մենք 2 ամսից ավելի ավել ասում ենք՝ երեխեքը մնացել են, ողջ երեխեք կան, ոչ մեկը չաշխատեց, մինչեւ երեխեքին սպանեցին ու տվեցին ծնողներին»,-ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում են, որ վարույթն իրականացնող մարմինը նորմալ կաշխատի եւ մեղավորները կպատժվեն:
Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ քննարկվելու է նաեւ գերիների ու անհետ կորածների վերադարձի հարցը, անհետ կորածի մայրն ասաց. «Դե եթե գնացել է, ինձ թվում է մի բան կանի: Պետք է լուծեն անհետ կորածների, գերիների հարցը: Սա բոլորիս հարցն է»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի