Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Հայաստան

«Իսկ կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվել է, որ Երևանն էլ պետք է անցնի Ադրբեջանին». Գևորգ Կոստանյան

 

2021թ. առաջին օրերը ևս կորստաբեր եղան Հայաստանի Հանրապետության համար: Ի թիվս Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանին հանձնվեցին Որոտան և Շուռնուխ գյուղերի զգալի հատվածները:

Եվ մինչ պետական գերատեսչությունները մեկը մյուսին հակասող հայտարարություններ են կատարում ընթացող գործընթացների վերաբերյալ, քանի որ ըստ Արտաքին գործերի նախարարության՝ «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում», իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ՝ «դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում», Նիկոլ Փաշինյանը՝ որպես արդարացում, շարունակում է «նախանձելի» համառությամբ ու պարբերականությամբ մեջբերել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը՝ շարունակելով հանրությանը մոլորության մեջ գցել այն իմաստով, որ ՀՀ տարածքները Ադրբեջանին նվիրվում են, փաստորեն, ներպետական օրենսդրության հիման վրա:

Ի դեպ, թեմայի շուրջ իր դիրքորոշումը հայտնեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նշել էր, որ «սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ», քանի որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են: Դրանք չի կարելի նույնացնել, ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները»:

Այսօր արդեն տեղեկություններ հայտնվեցին, որ Շուռնուխի ու Որոտանի ճակատագրին կարող է արժանանալ նաև Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը, ինչը լոգիստիկ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին:

Միևնույն ժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանների ճշգրտման գործընթացը տեղի է ունենում Ալիևի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:

Ըստ նրա՝ սահմանազատման հարցերը հստակ իրավական կարգավորումներ են պահանջում, որոնք չեն կարող գյուղապետ-հակառակորդի գեներալ հարթության վրա կարգավորվել:

«Միջազգային իրավունքում, միջազգային որոշումներում սահմանների հստակեցում և սահմանների ճշգրտում տեղի է ունենում դելիմիտացիայի և դեմարկացիայի եղանակով: Երրորդ ձև մարդկությանն անհայտ է, չկա: Եվ եթե այն, ինչ տեղի է ունենում, դեմարկացիա և դելիմիտացիա չէ, այդ դեպքում ի՞նչ է»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, իրավական հիմքից զուրկ գործընթաց է:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչը տարակուսում է՝ բանավոր պայմանավորվածությամբ պետության սահմաննե՞ր են գծում:

«Ես պնդում եմ, որ այս ամբողջը պետական դավաճանության հանցակազմի շարունակականությունն է: Հանցագործությունը դեռևս շարունակվում է: Իսկ կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվել է, որ Երևանն էլ պետք է անցնի Ադրբեջանին: Եթե ինքը բանավոր պայմանավորվածության արդյունքում սահմաններ է ճշտում, կարո՞ղ է այդ բանավոր պայմանավորվածության արդյունքում սահմանները Երևանի Հանրապետության հրապարակի մեջտեղով են անցնում: Ո՞վ գիտի…»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով պետական գերատեսչությունների՝ գործընթացի վերաբերյալ արտահայտած հակասական դիրքորոշումներին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազն ասաց, որ ողջ խնդիրն այն է, որ իրականում խնդրի առանցքը մեկն է՝ բացի սահմանների ճշգրտման՝ գոյություն ունեցող դելիմիտացիայի և դեմարկացիայի եղանակներից, եթե այլ տարբերակ միջազգային իրավունքը չի նախատեսում, ուրեմն ի՞նչ է սա:

«Նույն ԱԳՆ-ին պետք է ընդամենը հարց տալ. այն, ինչ տեղի է ունենում, եթե դելիմիտացիա և դեմարկացիա չէ, բա դրա անունն ի՞նչ է: Զուտ գոնե անունը հասկանանք»,- նկատեց Գևորգ Կոստանյանը: