Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիր ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Հովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին
Հայաստան

Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով․ ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին․ Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանը «լավաշ» հոդվածով անդրադարձել է պատերազմին ու մեր կրած պարտությանը։ Ինչպես ասում են՝ «գող՝ սիրտը դող»։ Գողն ամենաբարձրն է գոռում «ես անմե՜ղ եմ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլը՝ ոտքերո՞վ, թե՞ ձեռքերով առաջ» վերտառությամբ բրառման մեջ նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։

«Դետալներով անդրադառնալ նրա ասածներին և ջարդել ամեն մի նախադասություն, այլևս անիմաստ է։ Վաղուց է անիմաստ։ Նրա ասածները մանրամասն վերլուծելը և նրա հետ Արցախի, պատերազմի թեմայով առարկայական բանավեճի մեջ մտնելը կվիրավորի իմ ինտելեկտը։ Քանզի 2018–ի մայիսից նշել եմ նրա կատաստրոֆիկ սխալների, կանխատեսել սպասվող աղետի մասին։

Ըստ Նիկոլի՝ պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկին բոլոր իշխանությունները, Կրեմլը, հայ ժողովուրդը, բայց ոչ երբեք ինքը։ Այնինչ՝ թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն ինքն է», նշել է քաղաքագետը։

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ իրականությունն այն է, որ պատերազմից կարող էինք խուսափել, եթե «չլինեին Նիկոլի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, «կազուս բելի» առաջացնելը»։

«Պատերազմն այս ելքը չէր ունենա, եթե կասկածելի ու հիմար որոշումներ չկայացվեին։ Մենք այսքան կորուստներ չէինք ունենա, եթե Նիկոլը չլիներ Հայաստանի ղեկավարը։

Մեր հազարավոր տղաները դավաճանության ու հիմարության զոհ դարձան։

Արցախի պետականությունը կորավ, քանի որ Նիկոլ Փաշինյանը սկզբում «ա լյա» Տեր–Պետրոսյան «խաղաղության» կուսակցության առաջնորդ էր խաղում, իսկ հետո՝ «ա լյա» «ծռեր» «ռազմահայրենասեր»։ Երկու դեպքում էլ նա պատերազմ ու պարտություն էր բերում մեր երկրի գլխին, որովհետև երկու կոդերն էլ այլ ելք չեն կարող ապահովել։

Նիկոլի արդարացումները դավաճանության, ստախոսության, փաստերի նենգափոխման, անգրագիտության, ինքնախոստովանական ցուցմունքի, էժանագին «կռուտիտի» համադրություն են», նշել է Ա/Թեւանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարի խոսքով՝ ուշագրավն այն է, որ Փաշինյանը պաշտպանում է Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու և ՀՀ սահմանները վերաձևելու իրավունքը։

«Վտանգավորն իր դեմագոգիկ շարադրանքում այն է, որ նա տողատակերով նախապատրաստում է ՀՀ մյուս մարզերի տարածքներն էլ վերաձևումներ անելու Ադրբեջանի իրավունքն ու պաշտպանում Մեղրիով թուրքին ճանապարհ տալու հեռանկարը։

Նիկոլի մասով միայն մեկ թեմա կա՝ նրա հեռացումը։ Ու քանի սրան չենք հասել, ես իմ մասով միայն ինձ եմ մեղադրում, որ դեռ չեմ վռնդել այդ ոչնչությանը վարչապետի կաբինետից, բայց կվռնդեմ։ Կասկած չունեմ։

Նիկոլը կվռնդվի ոտքերով կամ ձեռքերով առաջ տարբերակով։ Ես կողմ եմ ձեռքերով առաջ տարբերակին։ Ինքը պայքարում է ոտքերով առաջի համար։ Տեսնենք` ում մոտ կստացվի», ամփոփել է Անդրանիկ Թեւանյանը։