ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2021 թվականի առաջին օրը ծնվածների կյանքի միջին տեւողություն է կանխատեսել
Նոր տարվա առաջին օրը աշխարհում ավելի քան 370 000 երեխա կծնվի, Ռուսաստանում կծնվի ավելի քան 45 000 երեխա: Այս մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր տվյալների համաձայն՝ Ամանորի առաջին օրը ամբողջ աշխարհում կծնվի ավելի քան 370 000 երեխա»,- հայտնել են կազմակերպությունից: «Նրանց կյանքի միջին տեւողությունը կլինի 84 տարի»:
Ռուսաստանում, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումների, 2021 թվականի առաջին օրը կծնվի 4836 երեխա, իսկ նրանց կյանքի միջին տեւողությունը կլինի ավելի քան 88 տարի:
Ռուսաստանում տղաների ամենատարածված անունը Իվանն է, իսկ աղջիկների համար՝ Մարիան: Աղջիկների համար Մարիա անվան տարբերակները շարունակում են մնալ ամենատարածվածը Լեհաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Խորվաթիայում եւ ԱՄՆ-ում:
Ակնկալվում է, որ հունվարի 1-ին ամենամեծ թվով երեխաներ՝ մոտ 60 000, լույս աշխարհ կգան Հնդկաստանում: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշ ունեցող այլ երկրներից են Չինաստանը, Նիգերիան, Պակիստանը եւ Ինդոնեզիան:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը