Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչեւ 2035 թվականը անօդաչու կործանիչ ստեղծել
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է մինչեւ 2035 թվականը ավարտել անօդաչու կործանիչի մշակումն ու դրանով համալրել իր զինանոցը: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է Nikkei թերթը:
Հրապարակման համաձայն՝ այս կործանիչներին օդաչուների խցիկ պետք չէ, ինչի շնորհիվ դրանք կարող են չափերով փոքրացվել: Իր հերթին, դա կհանգեցնի անհրաժեշտ ռեսուրսների ավելի փոքր քանակի եւ արտադրության ավելի ցածր ծախսերի` համեմատած օդաչուի կողմից կառավարվող նմանակների հետ: Սակայն մշակման փուլում, անօդաչու կործանիչներին անհրաժեշտ կլինեն լայնածավալ հետազոտություններ՝ արհեստական բանականության եւ հեռակառավարման ոլորտում, որոնք կապահովեն մարտական մեքենաների համակարգերի աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ակնկալվում է, որ գերատեսչությունը 2,7 միլիարդ իեն մոտ 26,1 միլիոն դոլար) կհատկացնի նման հետազոտական նպատակների համար: Միեւնույն ժամանակ, կառավարման եւ թռիչքի վերահսկման տեխնոլոգիաների մշակումը կհանձնարարվի Subaru ընկերությանը: Ընդ որում, Mitsubishi Heavy Industries-ը եւ Mitsubishi Electric-ը կստեղծեն մարտական մեքենաների միջեւ տվյալների ակնթարթային փոխանցման համակարգ: Բացի այդ, պաշտպանության նախարարությունը քննարկում է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ձեռնարկություններին այս գործունեության մեջ ներգրավելու հնարավորությունը:
Ըստ Nikkei-ի՝ հետազոտությունը նախատեսվում է ավարտել 2024 ֆինանսական տարում (սկսվում է 2024 թվականի ապրիլի 1-ից), մոտավորապես նույն ժամանակ տեղի կունենա նախատիպի փորձարկումը: Միաժամանակ, անօդաչու կործանիչներով զինվելու գործընթացը տեղի կունենա երեք փուլով: Սկզբում կկատարվի մեկ մարտական մեքենայի հեռակառավարում: Այնուհետեւ օդաչուով կործանիչի մասնակցությամբ կկազմակերպվեն թռիչքներ, որոնք հրամաններ կտան անօդաչուների խմբին: Վերջին փուլում այդ կործանիչների խումբը պետք է ինքնուրույն թռչի առաջադրանքներ կատարելու:
2020 թվականի հոկտեմբերին պաշտպանության նախարարությունը բազային պայմանագիր է կնքել Mitsubishi Heavy Industries-ի հետ՝ նոր ինքնաթիռ ստեղծելու համար, որը պետք է փոխարինի հնացած F-2 կործանիչներին: Այս աշխատանքների ավարտի ամսաթիվը նույնպես սպասվում է մինչեւ 2035 թվականը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը