Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք լինել Սոթքի հանքը Ադրբեջանին չհանձնելու համար. Միքայել Մինասյան
Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:
Լեռնահատկացումը կատարվել էր Ադերբեջանի ԽՍՀ Պետլեռհսկության (Гостехнадзор Азерб. ССР) կողմից՝ Քելբաջարի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր մարմնի որոշմամբ (Решение Исполнительного комитета совета народных депутатов Кельбаджарского района Азерб. ССР):
Այս փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Ազգային արխիվում:
Փաստաթղթերը՝ այս հղումով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ