Երնեկ, թե այս Նոր տարին...
Հարություն Հարությունյանը գրում է
Ընկերությունը, նուրբ բյուրեղապակյա վազ է, կոտրվելուց փշուր-փշուր է լինում և որքան էլ ջանք դնես փշուրները հավաքելու, ամրացնելու վրա, մեր հիշողությունը սղոցելու են սոսնձի հետքերը: Ուզում էի երկար գրել, գրել իմ կորուստների մասին, անհանդուրժողականության, ատելության, հիմարության ...հետո մտածեցի՝ գրեմ , որ ի՞նչ: Եղածը, եղել է, հետ չես բերի:
Յուրաքանչյուր տարվա վերջին օրը մարդը մտովի փորձում է հավաքել մտքերը, անմշակ ձավարի պես մաքրում, մի կողմ է դնում մանր քարերն ու թեփը, ժողովում է մաքրած մտքերը, կիսատ թողած գործերը և երազում ապագայի մասին: Սա իմ 57 տարիների ընթացքում, ամենատխուր և ամենաանիմաստ տարին էր: Ինչի՞ մասին երազեմ, երբ կորցրել եմ երեսուն տարիների կենսագրությունս: Մի կոճղազգի եկավ ու սմբակեց իմ տարիները, ինձանից տարավ իմ ընկերներին, հարազատներին, սիրելիներին, բարեկամներին: Տարավ ատելություն սերմանելով, մերժելով, թքելով իմ տարիների ձեռքբերումների վրա: Ո՞նց երազեմ, երբ միայն չապրելու մասին եմ մտածում: Մեջքդ ծուռ, գլուխդ կախ, ստորացված ապրել կլինի՞: Մի առիթով ասել եմ, Աստված մեզ պատժեց, պատժեց իրենից երես թեքելու և սատանայի հետ գործարքի գնալու, նրան սրբացնելու պատճառով: Մայրերից անդին սրբեր փնտրողները, կորցնում են ամեն ինչ, այդ թվում՝ մայրերին:
Պատահական չէ, որ հայրենիքը մայր է, իսկ իշխանությունը՝ հայր: Մենք մտնում ենք նոր՝ 2021 թվական մեր մորը վաճառած կամ պոդիում բարձրացրած, որվհետև մենք մերժեցինք ՀՈՐԸ, ԵԿԵՂԵՑՈՒՆ, ԱՍՏԾՈՒՆ: Իմ սերունդը ամեն ինչ տեսավ՝ մութ ու ցուրտ դառն ու քաղցր տարիներ, պատերազմ, հաղթանակներ, պետականաշինություն: Տսանք նաև պետության կործանում, պարտություն, գենի ոչնչացում, գերիներ, անհետ կորածներ: Ամեն ինչ տեսանք: Տեսանք թե ինչպես սատանան իշխեց խաբեությամբ և ինչպես քանդեց մեր տունը, մեր հոգիները, ոչնչացրեց մեր երազանքները: Դժվար տարի չէր, անտանելի տարի էր: Գժվելու ու մեռնելու տարի էր:
Աղետ էր, քայլելով եկավ ու կրակ թափեց մեր վրա: Շատերին թվում է, թե աստվածաշնչյան դրախտն ու դժողքը մահից հետո է՝ երկնային կյանքում, ու ոչ ոք չի ուզում ընկալել, որ դրանք երկրային են: Հիմա մենք դժողքում ենք ու այրվում ենք կրակի ճիրաններում: Սատանայի ընթրիքի ուտեստն ենք դարձել: Ինչ ասեմ, այսքան տխուր չէր լինի եթե այսպես չլիներ: Սիրելի ընկերներ, լավ կամ վատ, ինձ ընդունող կամ չնդունողներ այսօրվա առիթով դիմում եմ անկրկնելի Ռափայել Պատկանեանի օգնությանը . Ընդունեք մաղթանքներս նրա շուրթերով


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...