Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Հայաստան

Միջազգային պահանջներով պետական սահմանները որոշելիս առաջնային ուշադրությունը պետք է լինի բնակիչների իրավունքների վրա․ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի տեղորոշմանը, ինչպես նաև հարցին, թե որ օրենքով պետք է դա կարգավորվի և ինչ հարցեր են հարկավոր հաշվի առնել։ ՄԻՊ տարածած հաղորդագրությունում ասվում է․

«Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ հիմքերը.

1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:

Դրանք չի կարելի նույնացնել ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:

2. Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

3. Վերջապես, պետական սահմանի որոշման հարցերում որևէ մոտեցում կամ սկզբունք ընտրելիս պետք է պատասխանել առնվազն երկու ստուգող հարցի ՝ 1) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, 2) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում կամ խախտում է մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներն ու արդյոք բխում է իրավունքի գերակայության պահանջից:

4. Նախ, ակնհայտ է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների ներքին սահմանագծմանը և չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ սահմանների որոշման գործընթացների համար: Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ համայնքների վարչական սահմանների որոշմանը:

5. Հետևաբար, վարչատարածքային բաժանումը իրավական նշանակություն կարող է ունենալ, երբ անհրաժեշտ է սահմանազատել, օրինակ, համայնքային մարմինների կամ մարզերում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները իրենց վերաբերող հարցերում:

6. Երկրի ներսում վարչատարածքային միավորների սահմանների որոշումը կամ կոնկրետացումը կարևոր է այն դեպքերի համար, երբ, ասենք, կատարվել է հանցանք ու անհրաժեշտ է որոշել, թե, օրինակ, քննչական մարմնի որ մարզային ստորաբաժանումը պետք է գործը քննի կամ որ դատարանի դատական տարածքին է գործը վերաբերում:

7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավել ևս վկայակոչվել` որպես իրավական հիմք այլ պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների մասին: ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել օժանդակող, երկրորդական նշանակության գործոն:

Ադրբեջանի դեպքում առավել ևս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:

8. Ըստ այդմ, Հայաստանի պետական սահմանի տեղորոշման ու փոփոխության, սահմանակից պետությունների, սահմանամերձ շրջանների ու միջազգային հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերն արդեն բոլորովին այլ նշանակություն ունեն և դրանց հիմնական սկզբունքները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:

Այս օրենքը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում է նշված հարցերը լուծելիս, ի թիվս այլնի, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության ու անվտանգության ղեկավար սկզբունքներով: «Պետական սահմանի մասին» օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:

9. Պետական սահմանների որոշման հետ կապված՝ պետության գործողությունների հիմքում պետք է լինի նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու իրավունքի գերակայության երաշխավորման հիմնարար սկզբունքը: Այս մասին են վկայում միջազգային չափանիշներն ու փորձը:

10. Առհասարակ, սահմանների որոշման գործընթացը պետք է նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից, դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն: Ընդ որում, այն սահմանակից երկու պետությունների մասնակցությամբ երկկողմ գործընթաց, որը պետք է լինի կանխատեսելի ու հստակ:

11. Միջազգային պահանջների համաձայն՝ երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը, սահմանային բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք:

12. Միջազգային պրակտիկայի համաձայն՝ սահմանների որոշման գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների համար արոտավայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման երաշխավորման հարցերը:

Այլ կերպ՝ գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:

13. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ), համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:

Օրինակ՝ մի դեպքում մարդիկ զրկվել են գյուղատնտեսական նշանակության մասնավոր ու համայնքային հողատարածքների, արոտավայրերի օգտագործման հնարավորությունից, մեկ այլ դեպքում՝ վտանգվել է նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երրորդ դեպքում՝ բոլոր խնդիրները առկա են միաժամանակ:

Ընդ որում, խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:

14. Ադրբեջանի դեպքում այդ երկրի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը պետք է պարտադիր դիտարկել սահմանային բնակիչների ու նաև, առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:

Հարցն այն է, որ Ադրբեջանում ոչ միայն չի դադարել կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, այլ նաև ավելի զարգացել ու նոր դրսևորումներ է ստացել՝ Հայաստանի տարածքին ու ողջ բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիքներով:

Ավելին, այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին:Այս պնդումները հաստատվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններով ու մեր հայրենակիցների իրավունքների կոպիտ խախտումների մասին ապացույցներով, դրանց վերաբերյալ կազմված զեկույցներով:

15. Հետևաբար, սահմանների որոշմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է մանրամասն հետազոտվեն, գնահատվեն մասնագետների կողմից, ենթարկվեն իրավական վերլուծության, ամրագրվեն անհրաժեշտ իրավական հիմքերով:

Այդ ամենից հետո էլ արդեն կատարված աշխատանքի արդյունքները պետությունը պետք է օգտագործի քաղաքական կամ այլ տեսակի բանակցություններում՝ անհրաժեշտ լուծումների հասնելու նպատակով:

16. Ուստի, սահմանային նշված հետազոտությունների ու բանակցությունների առանցքում մեր պետության անվտանգության ու պետական սահմանների անձեռնմխելիության երաշխավորման հարցերից բացի, պետք է լինեն Հայաստանի ողջ բնակչության իրավունքների ու այդ գործընթացներում իրավունքի գերակայության ապահովման պահանջները:

Այս ամենի լեգիտիմությունն էլ բխում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամայականից»: