Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Հայաստան

Աշխատավարձ, թոշակ տալու համար հիմա պարտք են վերցնելու, ու հաջորդ իշխանությունն ընկնելու է

Պատերազմի ավարտից հետո հետպատերազմյան Հայաստանի տնտեսությունը կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ, չի բացառվում, որ այդ ճգնաժամը հասնի նաև կոլապսի, ռիսկեր կան, եթե, իհարկե, Կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը լրջագույն փոփոխություններ չկրի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի ու դրա հետևանքների մասին, ասել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը։

«Իմ խորին համոզմամբ՝ մենք կունենանք 8 տոկոսից բարձր տնտեսական անկում։ Ի դեպ, ես այս ցուցանիշի մասին խոսել եմ դեռևս կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ ապրիլ ամսին, երբ բոլոր միջազգային ֆինանսական կառույցները շտապում էին ճշգրտել իրենց կանխատեսումներն աշխարհի բոլոր երկրների համար։ Այն ժամանակ, սակայն, և՛ Կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկն ավելի համեստ անկում էր կանխատեսել, սակայն շատ պարզ հաշվարկով ես հանգեցի այս թվին։ Կառավարությունը չհաջողեց հակաճգնաժամային գործողությունները, իր խոստացած 150 միլիարդ դրամը չկարողացավ ներարկել տնտեսություն, և նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ քննարկվում էր բյուջեն, արդեն ասվել է, որ գումարի կեսն է ծախսվել։ Խոսքը, իհարկե, միայն գումարների ծավալների մեջ չէ, խոսքը գնում է գործողությունների արագության, ճիշտ հերթականության մասին, որը չեղավ. օրինակ՝ շահութահարկի, սակայն, եթե այդ նույն քայլը կատարվեր ապրիլ ամսին, այդ էֆեկտը ավելի մեծ կլիներ։

Պետք է նկատել նաև, որ ապրիլ ամսին Կառավարության ղեկավարն ասում էր, որ բացառվում է՝ այդ գործիքը կիրառեն, սակայն երկու ամիս անց կիրառեցին»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ 2020 թվականի 11 ամսվա կտրվածքով, ստացվում է՝ ունենք արդեն 8 տոկոսից բարձր անկում՝ ընդ որում գաղտնիքը միայն այս թվի մեջ չէ, այստեղ կա շատ կարևոր հանգամանք, որ, եթե զարգացած երկրները կարող են ունենալ 8-12 տոկոս անկում, 2021 թվականին համար կանխատեսվում է բարձր աճ՝ 5, 6, 7 տոկոս, իսկ դա նշանակում է, որ այդ զարգացած երկրների տնտեսությունը շատ արագ վերականգնվում է, իսկ արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսել է 1 տոկոս տնտեսական աճ, ինչը շատ դժվար է լինելու, որովհետև որպեսզի կարողանաս աճ ապահովել, պետք է ուժեղ լինի տնտեսական ներուժը, ինչն արվում է ներդրումների միջոցով։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ հիմքով է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հայտարարում, որ կան բազմամիլիարդանոց ներդրումային ծրագրեր. կա և՛ ներդրողը, և՛ ծրագիրը, մնում է դրանք լցնել շուկա, Վարդան Արամյանը պատասխանեց.

«Եթե այդպիսի ծրագրեր առկա էին, այդ դեպքում ինչո՞ւ 2019 թվականին ունեցանք ներդրումների անկում՝ շուրջ 14 տոկոս, 2020 թվականի 9 ամսվա կտրվածքով՝ 20 տոկոս, իսկ 2021 թվականին ես ակնկալում եմ, որ էական աճ չենք ունենալու։ Ինչո՞ւ չենք ունենա հարցի պատասխանը հետևյալն է՝ ներդրողները նայում են 4 հենասյուներին՝ առաջինը՝ դրամավարկային և ֆինանսական կայունություն։ Դուք չեք տեսնի մի երկրր, որտեղ գնաճը 10 տոկոսից բարձր է, ֆինանսական համակարգը խնդիրներ ունի և այդտեղ ներդրումներ են կատարվում։ 2-րդ հենասյունը հարկաբյուջետային կայունությունն է։ 2020 թվականին մենք տեսանք, որ 2021 թվականի բյուջեն ընդունվեց հարկաբյուջետային կանոնների խախտմամբ։ 3-րդ հենասյունը՝ քաղաքական կայունությունն է, որը մեր երկրում չկա, 4-րդ հենասյունը՝ անվտանգությունն է։ Ստացվում է, այս 4 հենասյուներով մենք ունենք խնդիր, իսկ այս հենասյուներից անգամ մեկի բացակայությունը բերում է նրան, որ ներդրումները պակասում են, կամ դանդաղ են տեղի ունենում, հետևաբար՝ Կառավարությունը պետք է պատասխանի, թե այս 4 հենասյուներն ինչպես է կարգաբերելու»,- ասաց Վարդան Արամյանը՝ նկատելով, որ դեռևս Կառավարությունը չունի այս խնդիրների կարգավորմանը միտված կամ կիրառված գործիքներ, ուստի ստացվում է, որ հիմնականում այս պահին կարողանում է իրավիճակը պահել Կենտրոնական բանկը։

«Կենտրոնական բանկն անում է այն, ինչ պետք է անի, ճիշտ վարքագիծ է իրականացնում, սակայն դա բավարար չէ։ Այն երկրները, որոնք փորձել են արհեստական փոխարժեքը պահել, հանգել են ճգնաժամի։ ԿԲ-ն արհեստական չի պահում։ Այն ներուժը, որը կանխորոշում է մեր փոխարժեքի շարժը, ես եմ տեսնում, որ դրանով պայմանավորված՝ փոխարժեքը կհասնի 600 դրամի՝ իհարկե, այսօրվա պայմաններում, երկու-երեք ամիս անց ինչ կլինի, չենք կարող ասել։ Բայց կա՞ վտանգ, որ պահային գործոնը, այս վատատեսական սպասումները լինեն երկարաժամկետ։ Եթե դրա պատասխանն այո է, իսկ ներկայիս Կառավարությունն իր գործողություններով տանում է դրան, ապա մի որոշ ժամանակ անց կարող ենք հավակնել ավելի բարձր արժեզրկման։ Այս պահին, կրկնում եմ, ԿԲ-ն արհեստական չի միջամտում, այս ժամանակահատվածում կատարել է մեկ ինտերվենցիա շուրջ 50-60 միլիոնի կարգի, և դա էլ ևս տրամաբանական է, դրանից հետո չի արել, և դա օրինաչափ է, որովհետև մեզ նման երկրներում, երբ մակրոտնտեսական ֆունդամենտալները չեն թելադրում, թե որքան պետք է լինի փոխարժեքը, և արժեզրկումը տեղի է ունենում պահային գործողությունների շփոթի հիման վրա՝ տեղի է ունենում գերարժեզրկում, ԿԲ-ն սպեկուլյատիվ վարքագծերը մեղմում է և ինչ-որ պահի հայտնվում շուկայում՝ զսպելու այդ պահային գործողությունները»,- ասաց Արամյանը։