Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Հայաստան

«Քայլ արեք, դուք ձեզ էլ մերժեք». բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին և Զարեհ Սինանյանին

Սփյուռքագետ-քաղաքագետ, «Հայաստան-Սփյուռք համահայկական միավորում» ՀԿ նախագահ Նորայր Անդրեյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին և Զարեհ Սինանյանին, որը ներկայացնում ենք ստորև:

Անկեղծորեն պետք է ասեմ՝ երկար եմ ինքս ինձ հետ պայքարել, որ ձեզ հետ խոսելիս, որպես քաղաքավարական դիմելաձև, գործածեմ «Հարգելի» արտահայտությունը, բայց իմ ներքին պայքարում միանշանակ հաղթեց ազգային արժանապատվությանս վիրավորվածությունն ու ես չեմ կարող պատշաճորեն ձեզ դիմել քաղաքավարական մոտեցմամբ:

Ուստի պարոնայք վարչապետ և Սփյուռքի գործերի հանձնակատար, բնականոն հարց է առաջանում, դուք ի պաշտոնե ինչի համար եք կոչված և որն է ձեր անելիքը: Գուցե դուք բոլոր հայերից շատ ավելի խելացի եք և ամեն ինչ գիտեք, իսկ մենք ոչինչ չգիտենք, բարի եղեք, ասեք, մենք էլ իմանանք:

Ավելի քան 2,5 տարի ՀՀ վարչապետի (պետության ղեկավարի) պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ այժմ ամբողջ աշխարհի հայությունը հարցեր ունի պարզաբանելու: Սակայն, ես նույնպես, որպես ՀՀ քաղաքացի, բազմաթիվ ու բազմապիսի հարց-խնդիրների շարքում ուզում եմ ընդամենը մի ընդհանրական հարցի պատասխան ստանալ, այն է. «Ինչով կարդարացնեք ՀՀ վարչապետի ավելի քան 2,5 տարվա Ձեր գործունեությունը» (հարց, որի պատասխանին սպասում եմ):

Թավշյա հեղափոխությամբ ոգևորված հայ հասարակության գերակշիռ մասը հոգնած ու զզված նախորդ իշխանության թալան-անօրինականությունների գործունեությունից, մեծ սպասելիքներով ձեզ բերեց իշխանության: Բերեց այն ակնկալիքով, որ լավ բաներ տեսնի, առաջընթաց ապրի…


Հույսեր փայփայելով ու դրական ակնկալիքներով սպասելով, շատ բան կարելի էր մտածել, բայց ոչ երբեք հայրենիքը թշնամուն հանձնելն ու պետական խնդիրների, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ այդքան անհոգի ու անսիրտ վերաբերմունքը:

Պարոն վարչապետ, ես լավ եմ հիշում, իսկ Դուք գոնե հիշո՞ւմ եք՝ 2018թ. Հանրապետության հրապարակում Ձեր կողմից հնչեցրած՝ «Ժողովուրդ ջան, ես ձեր ցավը տանեմ: Ժողովուրդ ջան, լավ ա լինելու, շա՜տ լավ ա լինելու…» երախտիքի խոսքերը, որը թվում էր թե իրական պոռթկում էր: Ուզում եմ անձամբ Ձեզանից լսել ու հասկանալ, դա ի՞նչ էր նշանակում, որն է այդ լավը, որ 2,5 տարի շարունակ սպասումներով սպասեցինք ու չտեսանք, իսկ այժմ՝ ավեր է, ավերածություն, հայրենաքանդություն, հայրենադավություն, … ու այդպես շարունակ, մինչև ե՞րբ:

Հարցեր շատ կան՝ բազմապիսի-բազմաբնույթ, ու ոչ մեկը լուծում չունի:

Ինչևէ: Ունենք այն, ինչ ունենք: Ձեր ստեղծած խնդիրները բազում են ու բոլորն էլ պրոբլեմ: Բայց ինձ, որպես սփյուռքագետի, չափազանց հետաքրքրում է Սփյուռքը, Սփյուռքի հետ կապերի կառույցն ու կառույցի ղեկավարի ընտրությունը, որը…

Ուստի բնականոն հարց է առաջանում. ի՞նչ է Սփյուռքը Ձեզ համար, ի՞նչ ակնկալիքներ ունեիք Դուք Սփյուռքից, ինչո՞վ էր պայմանավորված Զարեհ Սինանյանի ընտրությունը՝ որպես Սփյուռքի գործերի գլխավոր պատասխանատու:

Այո, Հայաստանի և Սփյուռքի հայությունը հոգնատանջ ձանձրացել էր սերժ-հրանուշյան կոռուպցիոն-պրոդեկցիոնիստական համակարգից և փոփոխություն էր երազում: Ի վերջո ծնվեց թավշյա հեղափոխությունը (ի դեպ ժամանակն ապացուցեց, որ դա հեղափոխություն չէր…), հույս արթնացավ, որ Հայաստան-Սփյուռք կապերը կդրվեն ազնիվ ու բարի հիմքերի վրա և դրական շատ բան կարվի:

Փոփոխությունը ողջունվում էր ամենուր: Սփյուռքն անսահման ոգևորված էր ու սպասում էր նորովի փոփոխությունների, նոր ծրագրերի անաղարտ իրականացման: Ճանաչող-չճանաչողների մոտ ոգևորություն էր առաջացել ԱՄՆ-ից Գլենդելի քաղաքապետին Հայաստան բերելն ու ՀՀ վարչապետին առընթեր գլխավոր հանձնակատար նշանակելը: Ինչպիսի հույսեր, ինչպիսի սպասումներ… Թվում էր թե Սփյուռքն առաջընթաց կապրի, սփյուռքահայության խնդիրները կլուծվեն, հայկական Սփյուռքը կհամախմբվի ու դինամիկ զարգացում կունենա: Բայց արի ու տես, որ այս ամենը սին հույսեր էին: Սին էին նրա համար, որ այդ ամենը ընդամենը աչքակապություն էր և ուրիշ ոչինչ:

Եվ ի՞նչ: Ի տարբերություն սերժ-հրանուշյան գործելակերպի, որոնք ծրագրեր իրականացնելիս, մեջից իրենց համար «լևի» փող էին հանում, նիկոլա-զարեհական համակարգը գործելաոճը փոխեց: Էլ ի՞նչ կարիք կար չարչարվել-գործ անել՝ միանգամից, ուղիղ, առանց գործ անել-չարչարվելու, ժամանակ առ ժամանակ իրենց համար ճոխ-ճոխ պարգևավճարներ ձևակերպեցին ու այդպես շարունակ: Էլ ինչու՞ գլենդելյան անցավ գլուխը ցավի տակ դնել-գործ անել՝ ծրագրեր իրականացնել, սփյուռքահայ համայնքների խնդիրները լուծել, ուծացման խնդիրներով զբաղվել, հայկական համայնքների կրթա-մշակութային հարցերը լուծել և՛ այլն, և՛ այլն, և՛ այլն: Մեկը գոհ կմնար, մյուսը՝ դժգոհ, երրորդը կասեր լավ էր, չորրորդը՝ թե լավ չէր և այսպես շարունակ: Բայց նաև, որ գլխավոր հանձնակատարը չձանձրանար տեղում նստելուց, մի քանի ճոխ-ճոխ գործուղում էլ ձևակերպեց ու տուրիստական ոճով համայնքներում հանդիպումներ ունեցավ: Պաշտոնական հանդիպումներ, ծանոթություններ, քննարկումներ և վերջում խնդիրներ: Օրինակ, ամեն ինչ լավ էր Մոսկվայում, մինչև վերջին այն պահերը, որ խնդիրները առաջադրվեցին.

-Էհ, ես ի՞նչ անեմ…,- մտմտած մինչ այդ սուպերոգևորված հանձնակատարն ու հիասթափված վերադարձավ Երևան: Վերադարձավ ու որոշեց, որ սփյուռքահայության հետ առնչվելն անշնորհակալ գործ է, ավելի լավ է աշխատանքային «վեկտրը» փոխել ու այլազգիներ բերել Հայաստան, Հայաստանը դարձնել նրանց համար հայրենիք ու նրանցով զբաղվել: Հա, ու մեկ էլ այն է շատ կարևոր, որ նորին գերազանցություն իր վարչապետի հետ մի ծրագիր կազմեցին, որ դրսում սովորող սփյուռքահայերից կբերեն, կտեղաբաշխեն պետական ապարատներում ու կյանքն այդ ապարատներում կեռա…

Որոշեցին ու հանձնակատարը հպարտ-հպարտ հրապարակեց…

Իսկ ինչու՞ այդպես, հասկանալի չէ: Նորամուծություններ, որոնք համընդհանուր կասկածանքի տեղիք տվեցին:

Պարոնայք, եթե դուք ուզում էիք ոլորտներ զարգացնել և լավ մասնագետներ բերել, ինչու՞ չէիք նախատեսում նրանց ընդգրկել գիտության, արտադրության և այլ կարևորագույն պրակտիկ ոլորտներում և ուշադրություն դարձնել այդ բնագավառների զարգացմանը…

Եվ այսպես շարունակ, ավելի քան 2,5 տարի: Ու դեռ վերոհիշյալն ընդամենը մի փոքր դրվագ է ձեր գործունեությունից: Դուք այլևս անընդունելի եք ամենուր: Ահա, այս ու նման շատ բաների համար է, որ Սփյուռքը նույնպես, ձեզ չի ընդունում: Ուստի ձեզ մնում է հրաժարվել զբաղեցրած պաշտոններից և լուծարել ոչ մի բնական արմատ չունեցող Սփյուռքի ձեր ստեղծած կառույցը և կամովի ստանձնել պատասխանատվության ձեր բաժինը: Գոնե ներողություն խնդրել սեփական ժողովրդից՝ այդքան երկար ու ձիգ խաբելու համար: Այն էլ այն ժողովրդից, որ անգամ աշխատանք ու աշխատավարձ չունենալով, շարունակ հարկեր է վճարել ու դրա հաշվին ձեր անգործությունը բարձր աշխատավարձով ու աստղաբաշխական չափերի պարգևավճարներով ապահովել: Եվ այն Սփյուռքից, որ ամեն ինչով մշտապես աջակից է եղել ձեզ…

Ուշ է, գիտեք, շատ ուշ: Օր չէ, ժամ ռաջ ձեր հեռանալն արդյունավետ փրկություն կարող է լինել Հայաստանի, Հայ ժողովրդի, Հայոց պետականության համար: Այդ դեպքում դուք կարող եք մեղմացնել ձեր և ձեր պաշտոնական շրջապատի պատասխանատվությունը: Շտապեք, քանի դեռ բանը բանից չի անցել, այլապես ոչ միայն հայը, պատմությունը նույնպես ձեզ չի ների…

Նորայր Անդրեյան

Սփյուռքագետ-քաղաքագետ,

«Հայաստան-Սփյուռք

համահայկական միավորում»

ՀԿ նախագահ

հեռ. (+374) 55 99 19 44

20. 12. 2020թ.

ք. Երևան