Անհապաղ ձերբակալել Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով․ Ա. Ղազինյան (տեսանյութ)
Գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ բանավոր համաձայնության հիմքով Ադրբեջանին են հանձնվում հայկական ինքնիշխան տարածքներ, ինչի իրավունքն ինքն ուղղակի չունի։ Դրանից հետո նա անմիջապես պետք է ձերբակալվեր։ Այս մասին ՀՔԾ-ի դիմաց հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնաժողովի նախագահ, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Այն տարածքները, որի հիմա վրա տեղակայված են թշնամական զորքերը, կարճ ժամանակ հետո վերադառնալու են ՀՀ ինքնիշխանության տակ, քանի որ այն ամրագրող որևէ միջազգային փաստաթուղթ, միջպետական հանձնաժողով, աշխատանք, արձանագրություն, կնքված միջազգային պայմանագիր գոյություն չունի»,-ասաց նա։
Ղազինյանը նժեց, որ մինչ այժմ ներկայացվել է հանցագործության մասին երեք հաղորդում՝ երեքն էլ պետական դավաճանության հատկանիշներով, հարուցված է երկու քրեական գործ, հնարավոր է՝ նաև ավելին։
«Մեկը քննվում է ՀՔԾ-ում, մյուսը ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Երկու դեպքում էլ որպես վկա ներկայացրել եմ պետական դավաճանության անհերքելի, ակնհայտ, անվիճելի փաստեր, մինչդեռ քրեական գործը, որ քննվում է ՀՔԾ-ում, հարուցված է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որը անզգուշությամբ հասցրել է ծանր հետևանքներ։ Անզգուշություն գոյություն չունի։ Կա ուղղակի դիտավորություն, ծրագրավորված, միտումնավոր, համակարգված պետական դավաճանություն»,-ասաց նա։
Ղազինյանն ընդգծեց, թե անհետաձգելի և անհապաղ լուծում է պահանջում հանցագործության մասին ներկայացված վերջին հողորդումը, որը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը, ապա նաև սահմանների արտաքին անվտանգության նկատմամբ դիտավորյալ գործած հանցագործությանը։
«Այս հանցագործությունը ոչ միայն կատարվել է, այլև ներկայումս շարունակվում է՝օրեցօր թշնամուն հանձնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի կոնկրետ մասեր, կարևոր ենթակառուցվածքներ։ Դրա դադարեցումը, խափանումը և կասեցումը պետք է իրականացվի մեկ դատավարական գործողության միջոցով, այն է՝ անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով՝ դրանով կանխելով Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ հայկական բնակավայրերի, գյուղերի և ենթակառուցվածքների՝ առաջիկայում սպասվող նվիրաբերումը Ադրբեջանին։ Դա տեղի է ունենում բացահայտ անօրինական, հակասահմանադրական և հանցավոր ճանապարհով»,-հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա