Նա չի հասկանում
Ամեն անգամ մի նոր բան գրելիս Փաշինյանը մատնում է իր արյունոտ դատարկությունը։ Այսօր բացառություն չէր։ Այդ մարդն այդպես էլ.
1. Չի հասկանում խաղաղ համաձայնագրի ու պատերազմի տարբերությունը:
2. Չի հասկանում, որ խաղաղ համաձայնագրի դեպքում թուրքը քացով չէր ճզմի Սյունիքի ցուցանակները, չէր կանգնի մեր ճանապարհների գլխին, այլ ողջամիտ սահմանազատումներ կլինեին։
3. Չի հասկանում, որ Հայաստանը առանց 5 հազար զոհի ու 10 հազար վիրավորի, անհետ կորածների ու գերիների՝ բոլորովին այլ հեռանկար կունենար, քան՝ այսօր:
4. Չի հասկանում, որ առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, բոլոր կորուստները անձնապես իր խղճի վրա են:
5. Չի հասկանում, որ պատերազմի երրորդ օրվանից, երբ ԳՇ պետը ասում է՝ օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, ինքը իրավունք չուներ դա չանելու եւ իրավունք չուներ ուղերձներով կոչ անել կամավորներին՝ առանց զրահաբաճկոն ու «կասկա» գնալ երաշխավորված մահվան։
6. Ինքը չի հասկանում, որ իրեն մեղադրում են 44 օր ստի հրեշավոր մեքենա պահելու համար:
7. Չի հասկանում, որ իրական կռվի, հազարավոր տղերքի մահվան համապատկերին բացառիկ անբարոյականություն է Էռատո խաղացնելը, որ դա անարգանք է մեր տղերքի հանդեպ։
8. Չի հասկանում, որ իրեն պարզ մեղադրում են մոտ 150 միլիոն դոլարի անիմաստ ինքնաթիռներ եւ կոռուպցիոն սխեմաներով հնամաշ հակաօդային զենքեր գնելու մեջ։ Դու քոնի պատասխանը տուր, հետո ուրիշի թալանից խոսիր։
9. Չի հասկանում, որ իրեն մեղադրում են դավաճանության մեջ ու դա օր օրի մտնում է յուրաքանչյուր հայի գիտակցություն:
10. Չի հասկանում, որ իշխանության ղեկին իր մնալը իրեն ոչ միայն չի փրկում, այլեւ ավելի է ծանրացնում հետագա ընթացքը՝ ոչ միայն երկրի, այլեւ հենց իր համար։
11. Այս մարդն ուղղակի ոչինչ չի հասկանում։
Դու պետության եւ խաղաղության մասին քո արյունոտ պատկերացումներով կործանեցիր մեր որդիներին, բայց ես ուզում եմ, որ քո երեխաները նորմալ կյանքի շանս ունենան։ Գոնե հանուն նրանց, օր առաջ հրաժարական տուր։
Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...