նիկոլը շարունակում է ստել, խաբել, մուտիտներ անել
նիկոլը շարունակում է խաբել գնալով նոսրացող իր կողմնակիցներին: Նրանք շատ քիչ են: Ավելին, այնքան քիչ, որ նրանք չեն երեւում: նիկոլի ստերին ստիպված անդրադառնում ենք, քանի որ նա շարունակում է սոսնձված մնալ վարչապետի աթոռին:
Նա կրկին հաջողացրել է ձեռքը գցել հեռախոսը եւ գրել, թե անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։
«Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան»,- գրում է նա։
նիկոլ, ստախոս եւ խաբեբա, մուտիտների սիրահար, 2020-ի արյունալի եւ աղետալի պատերազմից հետո դու ոչ միայն պետք է հրաժարական տայիր, այլ անգամ տառ չգրեիր, իսկ դու շարունակում ես խաբելու փորձեր անել:
Հիմա շատ ուշադիր կարդա, գուցե ինչ-որ բան հասկանաս:
2016-ի քառօրյա պատերազմը տեւել է չորս օր, որից հետո հայ դիվանագետները հասել են նրան, որ բանակցային գործընթացում մեր դիրքերն այնքան են ամրացել, որ Ալիեւը արդեն հրապարակային նեղվում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը:
Հասկացա՞ր: Իսկ դու գիտես ի՞նչ արեցիր. դու եկար եւ այդ ամենը գցեցիր ջուրը ու հայտարարեցիր զրոյից սկսելու մասին, հայտարարեցիր, թե ոնց ուզում՝ բանակցում ես, իհարկե, միայն քեզ բնորոշ բերանի ծռմռոցով եւ գռմռոցով:
Հիմա հասկացա՞ր, որ դու եկար եւ քանդեցիր ՀՀ քաղաքացիների տները, արցախցիների տները: Դու սպանեցիր առնվազն հինգ հազար երիտասարդ, դու հանձնեցիր քաղաքներ եւ գյուղեր, ու դու դեռ համարձակվում ես բառ ասել: Չէ, դու իրոք խնդիրներ ունես: Իսկ եթե կասկածում ես, ապա հիշիր, բանավոր համաձայնությամբ դու ես Սյունիքի գյուղերը հանձնում, թե՞ Սերժ Սարգսյանը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...