ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին. Արա Աբրահամյան
ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարցազրույց է տվել «Հայասա» կենտրոնին՝ խոսելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կնքած եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակից:
Նա շեշտել է, որ Հայաստանին զարգացման ծրագիր է պետք՝ հավելելով, որ Փաշինյանի թիմն այսօր ի վիճակի չէ լուծելու հայ ժողովրդի կենսական խնդիրները: «Ավելի քան 30 000 փախստականներ զրկված են կացարանից, հազարավոր երիտասարդներ պրոթեզավորման կարիք ունեն: Իսկ իշխանություններն այդ հարցերը լուծելու փոխարեն պատասխանատվությունը գցում են նախկին ղեկավարների վրա»,- ասել է Աբրահամյանը:
«Որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Այն մարդը, որը կգա իշխանության, պետք է օպերատիվորեն լուծի պատերազմից հետո կուտակված բոլոր խնդիրները և երկիրը պատրաստի նոր ընտրությունների: Հայաստանի նոր ղեկավարը պետք է գործի բացառապես հայ ժողովրդի շահերից, պետք է անկեղծորեն սիրի հայ ժողովրդին»,- շեշտադրում է հասարակական գործիչը:
Վերջինս հավելում է, որ Ալիևը հասկանում է, որ չի հաղթել, իսկ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր հասնակում, թե ինչ է կատարվում: «Հայաստանի ղեկավարության կողմից ռազմական կառավարման միասնական կենտրոն չստեղծվեց, որը կվերահսկեր իրավիճակը Հայաստանում և Արցախում: Ես, լինելով հասարակական կառույցի ղեկավար, կանոնավոր կերպով հանդիպումներ եմ անցկացրել երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ՌԴ Գլխավոր շտաբում ինձ հայտնեցին խնդրի առկայության մասին, մեր բանակի տակտիկական սխալների մասին՝ մեր զինվորների աննկարագրելի հերոսության ֆոնին: Սակայն մեզ չէին լսում, փոխարենը Հայաստանից վստահեցնում էին, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Արդյունքում ստորագրեցինք եռակողմ հայտարարությունը»,- նկատում է Աբրահամյանը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...