Ապրիլին հայկական կողմն ունակ գտնվեց գրագետ ու ներդաշնակ կազմակերպել իր ռազմական ու դիվանագիտական կարողությունները և պատերազմից դուրս գալ պարտադրողի կարգավիճակով
Սենոր Հասրաթյանը գրում է․
««Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից,- Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան...»
Որպես այդ թեզի կողմնակից, պատասխանում եմ. հենց «նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը, նույն ադրբեջանական կողմի խնդրանքով, դադարեցնել մարտական գործողությունները և խուսափել ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներից, ինչպես դա եղավ սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, այլև ավելի շահեկան դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ:
Հիշեք Վիենայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բովանդակությունը և կհամոզվեք: Ավելին ասեմ, Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելով՝ Բաքուն ուներ նույն նպատակն ու գործողությունները զարգացնելու հաջորդականությունը, ինչպիսինն ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Սակայն ի տարբերություն սեպտեմբերյան զարգացումներին, ապրիլին հայկական կողմն ունակ գտնվեց գրագետ ու ներդաշնակ կազմակերպել իր ռազմական ու դիվանագիտական կարողությունները և պատերազմից դուրս գալ պարտադրողի կարգավիճակով»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...