Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Քաղաքականություն

Հակիրճ՝ ամենակարևորի մասին

Իրավիճակը լարվում է

ԱԺ-ի շուրջ լարվածությունը մեծանում է, պատգամավորներին դիմավորում են ձվերով, «դավաճան» վանկարկումներով։ Շատերի նյարդերը չեն դիմանում։ Սա կանխատեսելի էր. եթե քաղաքական իշխանություն ստանձնած ուժը չի գնում ճգնաժամի լուծման քաղաքական ճանապարհով, կիսաթաքնված վիճակում է, ապա գործընթացը սկսում է զարգանալ այլ ուղով, ի վերջո՝ հանրության լարվածությունը և երկրի սուր խնդիրներն ինքնուրույն չեն կորում-գնում։ Իմ քայլը մոտ երկու ամիս է՝ իրեն պահում է բացարձակ անպատասխանատու՝ չհասկանալով, որ թեև պատահաբար, բայց այնուամենայնիվ 2018-ից իրենք իշխող ուժ են։

Ընթացող պրոցեսի բնույթը

Այսօր Հայաստանում չի գնում պայքար իշխանության համար։ Այսօր Հայաստանում փորձ է արվում` ձևավորել իշխանություն։ Հայաստանում մոտ երեք ամիս է՝ իշխանություն չկա, և պետությունը փլուզվում է, պետությունն ազատ անկման մեջ է։ Լայն համախմբմամբ փորձ է արվում ձևավորել իշխանություն։

Հարթակի մասին

Այն չի կարող կոչվել ընդդիմություն, և սխալ է կատարվողը կոչել ընդդիմության գործողություններ։ Եթե երկրում չկա իշխանություն, ապա չի կարող լինել նաև ընդդիմություն։ Սա ոտքի վրա ձևավորված կոնսոլիդացիոն միավոր է, որն ունի խիստ սահմանափակ առաքելություն։

Ինչու է Հայաստանին պետք անցումային կառավարություն

ա/ Խաղաղության համար, որպեսզի չեզոքացվի պատերազմի վտանգը։ Քանի դեռ պարտված ղեկավարը շարունակում է ֆորմալ համարվել երկրի վարչապետ, հակառակորդների մոտ միշտ լինում է բուռն ցանկություն՝ զարգացնել հաջողությունը, նոր ձեռքբերումներ ունենալ։
բ/ Կայունացնելու համար երկրի տնտեսությունը։ Ֆինանսական շուկաների և տնտեսության փլուզումն այսօրվա անիշխանության պայմաններում հաշված շաբաթների խնդիր է։
գ/ Բանակցելու համար. Փաշինյանի հետ չեն բանակցում ո´չ բարեկամ պետությունները, ո´չ Ադրբեջանն ու Թուրքիան։ Իսկ նման վիճակը ձեռնտու է հակառակորդին։
դ/ Կազմակերպելու համար ազատ և բովանդակային ընտրություններ, որի ժամանակ էլ կծավալվի երկրի հեռանկարի շուրջ կարևորագույն բանավեճ, և կձևավորվի նոր, սոլիդ քաղաքական դաշտ։

Հարց, որը պետք է մտնի ամեն հայի տուն

Առնվազն հոկտեմբերի 19-ին եղել է պատերազմը դադարեցնելու հնարավորություն։ Ասում են, որ մինչ այդ ևս՝ սկսած Ջեբրայիլի գրավման փուլից, եղել է մի քանի նման հնարավորություն, սակայն դրանք դեռևս կուլիսներից մեզ հասնող խոսակցություններ են (թեպետև՝ վստահելի)։ Այս մի կոնկրետ ամսաթիվը՝ հոկտեմբերի 19, հնչել ու հաստատվել է պաշտոնապես՝ ՌԴ նախագահի կողմից։ Ինչո՞ւ է Փաշինյանը մերժել այդ հնարավորությունը։ Չէ՞ որ կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ ու վիրավոր, ավելի քիչ գերիներ, անհետ կորածներ, ավելի քիչ տարածքային կորուստներ։

Սա այն հարցն է, որն ամեն րոպե պետք է տանջի յուրաքանչյուր բանական հայի։
Սա այն հարցն է, որը մի կողմ պետք է դնի ցանկացած քաղաքական նախասիրություն։
Սա այն հարցն է, որի պատասխանը քանի դեռ չկա՝ Հայաստանում չի լինելու խաղաղություն, համերաշխություն, և հայը հնարավորություն չի ունենալու արժանապատիվ կյանքի։

Կա մի ահավոր ճշմարտություն. առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են։
Մնացած ցանկացած քննարկում մտածված բլեֆ է՝ ժամանակ շահելու համար։

Այլընտրանքային նախագծեր խումբ