Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Վենսը մանրամասներ է հաղորդել Նեթանյահուին Եթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարին Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները Այնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

ԱԽ քարտուղարն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցերՎենսը մանրամասներ է հաղորդել ՆեթանյահուինԵթե արևը շողար նոյեմբերին, մենք Պրեմիեր լիգայի չեմպիոն կդառնայինք արդեն հունվարինՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուրՌոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում էՔննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարներըԱյնտեղ հեռացնում են մարզիչների, որոնք դուրս են գալիս եզրափակիչ1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱրթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճելԿիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգինԷլիտար անցյալ, սկանդալներ և վերելք. ո՞վ է Հունգարիայի ընտրություններում հաղթած Պետեր ՄադյարըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է
Քաղաքականություն

Ասկերանն ու Հադրութը վերադարձնելու ենք, Ֆեյսբուքը փակվելու է, աղանդներն արտաքսվելու են․ Վիտալի Բալասանյան

Երեւան իմ երկօրյա այցը եղել է պաշտոնական, նպատակը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպումներն էին, երկու օր աշխատել եմ նրանց հետ, առաջարկել եմ ՊՆ-ին, որ ինքը զեկուցի ՀՀ վարչապետին, նա զեկուցել է, հետո տեղեկացրել, որ խնդիր չի եղել․ քննարկվել են Արցախի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության, Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցեր, ասվել է, որ Արցախի ԶՈւ-ն եւ դրան հավասարեցված բոլոր կառույցները պետք է լինեն Արցախի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ենթակայության ներքո, ես այդ օրերին երբեւիցե չեմ հանդիպել Փաշինյանին եւ խնդրում եմ վերջ դնել ասեկոսեներին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկեությանը հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Վ․ Բալասանյանն ասել է, որ պատերազմը բռնկվել է Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որի այլընտրանքը պատերազմն էր։

«Իհարկե, կարող էինք խուսափել։ Վստահեցնում էին, թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները բարվոք են, ես այդպես չէի գնահատի։ Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք, այդ թվում Իրանի հետ, մեր դաշնակից Ռուսաստանի հետ։ Այնպես չէ, որ ամեն ինչ կորսված է ՀՀ-ի եւ Արցախի համար։ Հիմա Արցախի տարածքն ավելի քիչ չէ, քան 91-92 թվականներին։ Մենք պետք է դասեր քաղենք եւ ՀՀ եւ ՌԴ հետ հարաբերություններում պետք է որպես սուբյեկտ հանդես գանք։ Արցախը որպես սուբյեկտ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին, որն ամեն օր ցանկացել է կանգնեցնել պատերազմը։ Փաստաթուղթը չի վերաբերում Արցախին, բայց մենք այստեղ տեղակայված խաղաղապահ զորակազմի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես։ Գեներալ-լեյտենանտ Ռուսլան Մուրադովի հետ գործակցում եմ ես։ Համոզված եմ, որ ավելի է խորանալու ՌԴ հետ մեր համագործակցությունը։ Բաքվի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ իրականությունից շատ հեռու է։ Հրադադարից հետո եղել են տարածքային խախտումներ Ադրբեջանի կողմից, բայց դրանք ժամանակավոր են։ Ուզում եմ ժողովրդին հայտնել, որ լինելու են սահմանների ճշտում եւ մեր ստատուսի հստակեցում։ Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ եւ ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Մենք չենք պարտվել։ 91-93 թվին ավելի ծանր վիճակ է եղել։ Հանդիպումներ ենք սկսելու բոլոր համայնքների ղեկավարների, ԶՈւ հրամանատարների հետ, կարիք ունենք զորքերը համալրել, մարդիկ բարձր աշխատավարձով կարող են ծառայել։ Դա մեր բոլորիս սրբազան պարտնք է։ Ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ներքո, Բանակն էլ ենթարկվելու է ԱԽ-ին, լինելու են Բանակ եւ աշխարհազոր, ոստիկանությունն ունենալու է ուժեղացված գումարտակ, ԱԱԾ-ն՝ հատուկ ստորաբաժանում։ Այդ ամենին տալու ենք օրենքի ուժ։ Նաեւ հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու, ահաբեկիչները դեռ չեն հեռացել այս կողմերից։ Խոսակցությունները կեղծ են, թե ադրբեջանցիները շրջում են մեր տարածքում, խանութներ են մտնում եւ այլն։ Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում խաղաղապահ զորակազմի կողմից։ Քրեական գործեր կհարուցվեն․ ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է եւ նա ուղարկվել է Ռուսաստան։ Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն։ Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեցղեցու հետեւորդներն ենք, այլ ուղղություններ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է», նշել է Վ․Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանն ասել է նաեւ, որ զբաղվելու է նաեւ գերիների եւ անհետ կորածների հարցերով, շեշտել, որ Ադրբեջանը նորմերը չի պահպանում, իրենք բոլոր գերիներին վիրահատել են, իսկ Ադրբեջանը չի կարող մեկ դեպք ցույց տալ, որ լավ է վերաբերվել հայ զինվորին։

«Մենք վախենալու ոչինչ չունենք, իհարկե, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անելու, որպեսզի մենք բարոյալքվենք, հուսալքվենք, կամաց-կամաց տեղափոխվենք մեր տարածքից, բայց ժամանակները փոխվել են։ Այստեղ հազարամյակներով ապրել են հայեր, եւ դեռ էլի հազարամյակներով ապրելու են։ Մենք երբեւէ մատ թափ չենք տվել Ադրբեջանի ժողովրդի վրա, բայց երբ երկրի առաջին դեմքը մատ է թափ տալիս, դա շատ վտանգավոր է նրա համար, նրա ժողովրդի համար։ Կապրենք՝ կտեսնենք, թե կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։ Փակագծերը չեմ ուզում բացել, բայց դրան մենք կողքից թամաշա ենք անելու։ Նրանք նորմերը պետք է պահպանեն։ Մենք չենք ընկել, որ կոխկրտելով անցնեն մեր վրայով, իրենք 94-ին ընկել էին, բայց մենք չենք կոխկրտել», շեշտել է նա։

Արցախի ԱԽ քարտուղարն ասել է, որ իրականացվելու է դեուրբանիզացիայի ծրագիր, քանի որ տասնամյակների ընթացքոմ գյուղերը բեռնաթափվել են, իսկ հողն առաջին հերթին գյուղացին է ամրացնում, ամուր պահում, արարումն ավելի շատ գյուղում է տեղի ունենում, քան քաղաքում, քաղաքի դեպքում մարդիկ հաճախելու են սալոններ կամ ապրելու են ֆեյսբուքներում, որտեղ չարություն է գեներացվում, նշել է նա եւ շեշտել․ նոսր բնակչությունը նաեւ անվտանգության տեսանկյունից է ավելի նպաստավոր։

Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին․

«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն», նշել է նա։

Ըստ Վ․Բալասանյանի՝ մինչեւ սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ եւ դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է։

Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը, եւ ներքին լրատվական քաղաքականությունը։

«Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինյանի հետ, լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թե Հադրութով քայլում են, ասում են՝ դեպի Գետաշեն ու Շահումյան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպես», նշել է Վիտալի Բալասանյանը։