Լավ կանեք՝ մանդատը վայր դնեք. վիճաբանություն Էդմոն Մարուքյանի եւ Արմեն Խաչատրյանի միջև. (տեսանյութ)
Մեր պատգամավորական պատվիրակությունը 1 շաբաթ առաջ եղել է Սյունիքի մարզում, մանրամասն ուսումնասիրվել է իրավիճակի հետ կապված բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ նշեց՝ իրենք չեն սպասել, որ «Իմ քայլն» իրենց առաջարկություն անի՝ Սյունիք այցելելու համար։
«Որպես իշխանության պատգամավոր, երբ ճանապարհը փակել էին, գնայիք այդ ժողովրդի հետ խոսեիք՝ բացեին, որ վարչապետը կարողանար գնալ Սյունիք, եթե չեք կարողացել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք, մենք երբ ուզենք, կգնանք Սյունիք»,- ասաց Մարուքյանը։
«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին շեշտեց, որ իրենք նույնպես կարող են գնալ Սյունիք։
«Պարոն Խաչատրյան, դու որպես Սյունիքից ընտրված պատգամավոր լավ կանեք՝ ձեր մանդատ վայր դնեք ձեր նախորդ գործընկերոջ պես՝ ցույց տալով ձեր բողոքը։ Վարչապետը չի կարողացել գնալ Սյունիք»,- ասաց Մարուքյանը։
«Չի կարող տենց բան լինել, կարող ա դու չկարողանաս Սյունիք գնալ»,- ասաց Խաչատրյանը եւ դուրս եկավ ԱԺ դալիճից։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անկացնելու առաջարկին՝ Մարուքյանն ասաց. «Դուք այսօր ապացուցեցիք, որ արտահերթ ընտրություններ չեք կարող կազմակերպել։ Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի, եւ որեւէ մեկի անվտանգությունը չի կարող ապահով լինել, այդ թվում՝ մեր անվտանգությունը։ Որ այս ամբիոնից դիմում եք իրավապահ մարմիններին, պետք է մի բան հաշվի առնեք, իրավապահ մարմինները դեռեւս 1 ամիս առաջ իմ տված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով չեն կալանավորել այն մարդուն, որը եկել էր հրապարակ՝ ի պաշտպանություն վարչապետի եւ սպառնում էր ինձ, որ մեր տունը կգրավի. այդ մարդը ոչ ձերբակալված է, ոչ էլ կալանավորված։ Ես դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում, եւ բոլորին զսպվածության կոչ եմ անում։ Երբ խոսում եք արտահերթ ընտրության մասին, իմացեք, որ դա հղի է արունահեղություններով»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա