ԱՄՆ-ում խթանումների փաթեթի ընդունումից հետո դոլարը համաշխարհային արժույթների նկատմամբ արժեզրկվում է
Երկուշաբթի առավոտյան համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքը ընդհանուր առմամբ նվազում է, ներդրողները գնահատում են ԱՄՆ-ից ստացվող նորությունները երկրի տնտեսության աջակցության փաթեթի մասին, որը գալիք տարվա բյուջեի շրջանակում ստացել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նախորդ փակման մակարդակի 1,2204 դոլարից աճել է՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,2204 դոլարի: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ փակման մակարդակի 103,48 իենից աճել է մինչեւ 103,53 իեն մեկ դոլարի դիմաց: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել էր 0,15 տոկոսով, մինչեւ 90,19 կետ:
Լույս երկուշաբթի գիշերը Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը ստորագրել է 2021 թվականի բյուջեն, որը ներառում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 900 մլրդ դոլարի տնտեսական օգնության փաթեթը: Նշվում էր, որ երկրի նախագահը ստորագրել է նախնական տեսքով օրինագիծը, որը նախատեսում էր յուրաքանչյուր մարդուն 600 դոլարի վճարում՝ ավելի վաղ Թրամփի պահանջած 2 հազար դոլարի փոխարեն:
Շուկաները շարունակում են գնահատել բրիտանական տնտեսության հեռանկարները ԵՄ-ից թագավորության վերջնական դուրս գալուց եւ անցումային շրջանի ավարտից հետո: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն կնքել էին Brexit-ի վերաբերյալ առեւտրային համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից: Երկու հազար էջից բաղկացած համաձայնագրի փաստաթուղթը պետք է վավերացնի բրիտանական խորհրդարանը, որի նիստը նշանակված է դեկտեմբերի 30-ին:
Սպասվում է, որ երկուշաբթի առեւտրի ծավալը մի փոքր կնվազի, քանի որ Մեծ Բրիտանիայում տոնավաճառները փակվելու են Ծննդյան տոների պատճառով: Երեքշաբթի եւ չորեքշաբթի խոշորագույն շուկաներում առեւտուրը կսկսվի, բայց հինգշաբթի ու ուրբաթ առեւտուրը կրկին կսահմանափակվի ամանորյա արձակուրդների պատճառով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները