Լեհաստանում սկսվում է երեք շաբաթ տեւողությամբ համազգային կարանտինը
Ծննդյան տոներն ավարտվելուց հետո Լեհաստանն անցնում է համազգային կարանտինի ռեժիմի: Երկուշաբթիից երկիրը երեք շաբաթ տեւողությամբ կապրի գրեթե ամբողջական լոքդաունի պայմաններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լեհաստանում պահպանվում է մարտին իշխանությունների հայտարարած համաճարակի ռեժիմը: Կառավարությունը նոյեմբերի սկզբին որոշում էր ընդունել երկրում մասնակի կարանտին սահմանելու մասին. փակվել են մշակութային հաստատությունները, մարզական համալիրները, քաղաքացիներին հանձնարարվել է մնալ տանը եւ հեռավար աշխատել: Ամբողջ երկրում մտցվել է դիմակային ռեժիմ, աշակերտներն ուսանում են հեռավար, ռեստորանները, սրճարանները եւ բարերը աշխատում են միայն առաքմամբ: Արգելված է 5 մարդուց ավելի խմբով հավաքվել:
Լեհաստանում դեկտեմբերի 28-ից մինչեւ հունվարի 17-ը համազգային կարանտինի շրջանակում, բացի արդեն գործող սահմանափակումներից, փակվելու են հյուրանոցները, լեռնադահուկային լանջերը եւ խանութները՝ բացառությամբ, մթերքի, տնտեսական խանութներից եւ դեղատներից: Այս որոշումն ընդունվել է հունվարի 4-ից երկրում սկսվող դպրոցական երկշաբաթյա արձակուրդների շրջանում հանգստավայրային քաղաքներում մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար:
Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկու խոսքով՝ եթե նման միջոցներ չընդունեն, կարող է սկսվել համաճարակի երրորդ ալիքը, որի ժամանակ նոր հիվանդությունների օրական աճը կհասնի 40 հազարի, իսկ վատագույն դեպքում՝ 50-60 հազարի, որը լեհական առողջապահության համակարգը չի հաղթահարի:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը