Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ը Ձերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներ Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո Հայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններ Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը Չինաստանը դիտարկել է Իրանին ՀՕՊ համակարգերի մատակարարումը. CBS Շարունակվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ըՁերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներՎահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջԵթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահԱլեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորումՄոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետոՀայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինԿայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումըՉինաստանը դիտարկել է Իրանին ՀՕՊ համակարգերի մատակարարումը. CBSՇարունակվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլըՀՀ ՊՊԾ-ում անցկացվում են բարեվարքության թեմայով դասընթացներԲելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն աջակցել է Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-ԵՄ մերձեցմանըՓարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողովՀայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղությունԻրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. ԱԺ նախագահի ելույթըԱլեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ2021-2025-ին ռազմական տեխնիկայի և սպառազինության ծախսերը 5,4 անգամ ավելի են եղել, քան 1998-2018-ինԱրդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետԱպրիլի 13-19-ը Երևանում կտնկվի 1000 հասուն ծառՀրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իսրայելը հարվածել է Լիբանանին, «Հեզբոլլահ»-ը` ԻսրայելինԿարապետ Գուլոյանից եւ Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվի 1 մլրդ 300 մլն դրամ, 2000 բաժնետոմս, անշարժ գույքՆրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշինԱռանց տեղումների եղանակԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել է Հայաստանի դեսպանատունԾոցի երկրները քննարկում են Իրաքի դեմ կոշտ միջոցներ կիրառելու հնարավորությունըԱմերիկյան զենքի մատակարարումները Եվրոպային հետաձգվում ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀացիկ գյուղում ավտոմեքենա է այրվելՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 17.04.2026Կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաթիվ հասցեների գազամատակարարումըՄադյարը Հունգարիայի վարչապետի նստավայրը Բուդայից տեղափոխելու է ՊեշտՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներԹափանցիկություն, հաշվետվողականություն, արագագործությունԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովԱգարակում տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումըՓամբակ գյուղի տարածքում ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել էԻսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ. ԹրամփՔարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել էԸնդգծվել է երիտասարդների համար կրթական ծրագրերի կարևորությունը Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ. Մհեր Գրիգորյանը՝ դեսպանինՆամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմայինԽամենեիի խորհրդականը սպառնում է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերըԱլեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովինՀունգարիայի վարչապետի նստավայրը կտեղափոխվի Դանուբի մի ափից մյուսը՝ Բուդայից Պեշտ Հատուկ վիճակ, որը հայտնի է որպես «հիվանդ շենքի» համախտանիշ. Ավարտվել է շախմատի հավակնորդների մրցաշարը
Քաղաքականություն

Այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է. «Հայրենիքի փրկության շարժում»

Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը:

«Ն. Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին:
Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով:
Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով:
Կարող ենք արձանագրել, որ սա Հայրենիքի փրկության շարժման առաջին հաղթանակն է: Այդուհանդերձ, այս պահին սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ:
Բարոյական և քաղաքական լեգիտիմություն չունի և ընտրական ազատ գործընթաց չի կարող երաշխավորել այն վարչապետը, որն աննախադեպ ներազգային պառակտման է հասցրել հասարակությանը, կապիտուլյացիոն համաձայնագրով դավաճանել է մեր ազգային շահերը, խաթարել երկրի ինքնիշխանությունը՝ երկիրը հասցնելով քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական ու բարոյական կոլապսի:
Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր:
Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ»: