Եթե Ռուսաստանի հետ չլինենք, կորած ենք, մեզ սպասում է նոր պատերազմ 2023-ին. Բազմավեկտորությունը մոռացեք. «Ալյանսի» անդամ
Ես չեմ զարմանա, եթե Նվագախմբի տղաների հայտնի դրվագի նման կառավարությունը վերցնի հանրապետության փողերն ու հայդե, Փարիզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Այլանս» կուսակցության արտահերթ համագումարում նշեց կուսակցության վարչության անդամ Պավել Ավագյանը:
«Չեմ ուզում այդպես լինի, գնում են, թող գնան, բայց թող փողերը չտանեն: Շատ ենք խոսում կապիտուլյացիայից: Շատերն էլ ասում են՝ Լեդի Գագան է մեղավոր իր հայտնի կլիպով: Այնտեղ կա 9 թիվը, 11 ամիսը: Սաղ հարցերը լուծել էինք, մնում էր, որ Լեդի Գագան մեր հարցերը լուծի: Մենք նոյեմբերի 9-ին չենք պարտվել, մենք ավելի շուտ ենք պարտվել: Մենք պարտել ենք, երբ կսեցինք քայլել: Պարտվեցինք այն ժամանակ, երբ փորձում էինք ու հիմա էլ ենք փորձում մոռանալ մեր պատմությունը, մեր եկեղեցին, երբ թույլ տվեցինք, որ հարձակում լինի եկեղեցու վրա: Մենք պարտվեցինք, երբ կասկաները հագած մտն ՀԿԵ, 50 մլն-ի մասին էին խոսում, հետո ասեցին՝ ամեն ինչ նորմալ է: Մենք պարտվեցինք, երբ ՀՀ եկավ Պուտինը, որովհետեւ ոմանք ասում էին՝ եկեք ուղեկցենք, եթե ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, թող այնտեղ հանդիպի: Պարտվեցինք, երբ սկսեցինք չհարգել դպրոցը, ուսուցչին: Գնացինք ֆեյք-աշխարհ: Մենք պարտվեցինք, երբ Երեւանում կառուցվեց տարածշրջանում ամենամեծ դեսպանատունը, պարտվեցինք, երբ կրոնից հետ կանգնեցինք: Մենք պարտվեցինք, երբ հայ կինը սկսեց հայհոյանք գրել»,-ասաց նա:
Պավել Ավագյանը նկատեց, որ երբ Հայաստանում ազնիվ, արդար, զանգվածային ընտրություններ են լինում, ստանում ենք ամենավատ կառավարումը, ինչպես դա եղավ 1991-ին եւ 2018-ին:
Անդրադառնալով ստեղծված վիճակից ելքերին, նա ասաց. «Մեր փրկությունը Ռուսաստանն է: Եթե Ռուսաստանի հետ չլինենք, կորած ենք: Հայաստանին սպասում է նոր պատերազմ 2023 թվականին: Ուզում եք, որ ընդհանրապես ջնջվե՞նք: Բազմավեկտորությունը մոռացեք: Դա էլ է ֆեյք եղել մեզ համար: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ մենք Իվանի պոչից պետք է բռնենք:
Սահմանադրությունն էլ պետք է փոխվի, այդ կոստյումը, որ ասում էին Սերժ Սարգսյանի հգով են կարել, հետո եկավ Նիկոլ Փաշինյանը իր հագով էլ չեղավ, պետք է ազատվենք այդ կոստյումից: Պետք է անցնել կիսանախագահկան համակարգի, էս կոստյումից բան չհասկացանք»,-ասաց նա:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները