Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ

Տրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»
Կարծիք

Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է. Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ

Նիկոլին հեռացնելն այսօր հավասարազոր է Հայրենիքի փրկության հարցին: Ցավոք, մեր ժողովրդի պատմության մեջ շատ անգամ է նման դեպքեր եղել, երբ սեղանին դրվել է Հայրենիքի փրկության հարց: Եվ յուրաքանչյուր անգամ գտնվել է լուծումը, հայ ժողովուրդը կարողացել է իր մեջ ուժ գտնի ու վերականգնի իր պատիվը, արժանապատվությունը, ապրելու կամքը, պետություն ունենալու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու իրավունքը:

Այսօր այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լինեն հատկապես նրանք, ովքեր Նիկոլին՝ փողոցային պայքարով բերեցին իշխանության: Նիկոլը երբեք իշխանության չէր գա, և Հայաստանի ու Արցախի հետ այս ողբերգությունը չէր լինի, եթե չլինեին այն բազմահազար մարդիկ, ովքեր խաբվեցին, ովքեր հավատում էին, բայց դաժանաբար խաբվեցին: Խաբվեցին ու զրկվեցին Հայրենիքից, տանից, ազգային արժանապատվությունից, ապագայից, անվտանգությունից, պաշտպանված լինելու իրավունքից, բիզնեսներից, աշխատանքից և այլն:

Իշխանությունը զավթելու գործում Նիկոլին աջակցել են մեր հազարավոր հայրենակիցներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:

Նիկոլը չի խաբել միայն նրանց, ովքեր չեն հավատացել, ովքեր միշտ քննադատել են նրա ապաշնորհ, վտանգավոր ու աղետաբեր քաղաքականությունը: Նիկոլը չի խաբել նրանց, ովքեր անտարբեր էին նրա նկատմամբ ու չէին ոգեշնչվում նրա ստերով ու ատելության քարոզով:

Նիկոլը գրեթե ամենօրյա ռեժիմով խաբել, հուսախաբ է արել, ու վերջում դավադրաբար հայրենազրկել է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն: Այդ մարդկանց մեջ կան մտավորականներ, պետական ծառայողներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլ զբաղմունքի տեր մարդիկ:

Մենք մարգարե չենք, բայց քաղաքական փորձ ու գիտելիք ունենք, և բազմաթիվ անգամներ հրապարակային զգուշացրել ենք այս և այլ հնարավոր աղետների մասին: Մենք նույնիսկ պատրաստակամ ենք եղել աջակցել, նեցուկ լինել նիկոլական դիլետաններին՝ ի շահ պետության: Սակայն միշտ մնացել ենք չլսված: Այդ թվում նաև այդ նույն խաբված մարդիկ մեզ համարել են “նախկին” ու զարմացել, որ դեռ գոյություն ունենք ու խոսում ենք: Հիմա կարծում եմ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական կյանքը դաժանաբար ցույց տվեց, թե ի՞նչ է լինում այն ժողովուրդների հետ, ովքեր չեն կարողանում ձևավորել նորմալ, գիտակից իշխանություն:

Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ, մինչև վերջնական ու անվերադարձ ձախողումը: Ընդդիմությունը նոր չէ, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Հրաժարականը պահանջվել է նաև մինչև պատերազմը, մինչև համավարակը:

Այսօր ժամանակն է, որպեսզի Նիկոլի հրաժարականը պահանջեն առաջին հերթին հենց այն մարդիկ, ովքեր դավադրաբար խաբվել են, ովքեր այսօր ընկճված ու կոտրված են, ովքեր այսօր ներքին ամոթի ու վտանգի զգացողություն ունեն: Այս գործընթացը սկսված է, և պետք է հասկանալ, ընդունել բոլոր այն մարդկանց խոսքը, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում և հրապարակային խոսում են այդ մասին: Պետք է հարգանքով վերաբերվել այդ խոսքին, մարդը կարող է սխալվել, բայց նույնիսկ մեծ կորուստների, զրկանքների գնով գիտակցված սխալի ուղղումն Աստծո համար ընդունելի է: Սխալը և դրա չգիտակցումը չեն ներվում ո՛չ Աստծո, ո՛չ էլ պատմության կողմից:

Նորից եմ կրկնում, սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է: