ԱՄՆ-ը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին
Ամերիկյան վարչակազմը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության առթիվ: Համապատասխան հայտարարությունը թվիթերյան իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:
Նա հիշեցրել է, որ շաբաթ օրը Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ, իսկ հետո հեռախոսազրույցներ ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ:
«Ես շնորհավորում եմ կողմերին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության առթիվ: Սա կօգնի կյանքեր փրկել երկու կողմերում»,- գրել է Օ՛Բրայենը:
Top-News.am