Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետո ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա Կրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Կաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքի Արմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա Հնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post Կառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆ Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել Սրբազան Վելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասին Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցը

Խոշոր վթար Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել, ապօրինի կառուցված ցանկապատը կքանդվի 35 տարի հետոՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է ՈւկրաինաԻսրայելի ներկայությունն Ադրբեջանում uպառնալիք է Իրանի համարՀուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄարդկանց տագնապի մեջ պահելու խնդիր է դրվածԼիբանանը մտածում է Հեզբոլահին զինաթափելու մասինՀամաշխարհային բանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետԿրեմլում ավարտվել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումըԿաշառակերության մեջ մեղադրվող թաղապետը կրկին անցավ աշխատանքիԱրմավիրում վթարից զոհվել է մեկ, վիրավորվել վեց մարդ Արդյո՞ք առաջնային սև խոռոչները նպաստել են Տիեզերքի առաջին աստղերի ծնունդինՈրն է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանըԵրևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիԳազաբալոնի պայթյունի հետևանքով Արդանիշում սեփական տանը հրդեհ է բռնկվելԵրևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական «Ուրալ» է պայթել. կան վիրավորներՈւիթքոֆը չի կիսվել Կրեմլի բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներով20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՇվեյցարիայի նախագահի՝ Թրամփի հետ անհաջող հեռախոսազրույցը երկրին միլիարդավոր դոլարների վնաս կբերիԼուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել ԹրամփինԱրցախի կառավարությունը պահանջում է նվիրել ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության շենքըԽամենեիի խորհրդական Լարիջանին նշանակվել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԹրամփի պահանջներին զիջելը ցույց տվեց ԵՄ-ի թուլությունըՄի կուժի պատմություն, կամ ինչպես Ջենիֆեր Լոպեսը «տարավ» «ՆարեկաԾին»-ի կուժըՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինՀիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցըԱՄՆ-Հարավային Կորեա գագաթնաժողովը կկենտրոնանա ռազմական դաշինքի վերականգնման վրաՊուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ BloombergՎերին Լարսի անցակետի հերթում ավելի քան 1000 բեռնատար կաՋենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութՈւիթքոֆը ժամանել է Մոսկվա. նրան դիմավորել է Պուտինի հատուկ ներկայացուցիչըՀերթական ՔՊ-ականը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՍևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփն այսօր հանդես կգա հայտարարությամբՀարավային Կովկասում նոր մոդերատորը, թերևս, կփորձի դառնալ Վաշինգտոնը. «Ъ»Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետԵրուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրաՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելուՀնարավոր է՝ ուրբաթ Սպիտակ տանը հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington PostԹրամփը հայտնել է իր հավանական իրավահաջորդի անունըԽոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավըԿառավարությունը հաստատեց. Փաշինյանը կմեկնի ԱՄՆԱյս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց Աստծուն և հայրենիքին. Միքայել ՍրբազանՎելայաթիի նախազգուշացումը «Զանգեզուրի միջանցքի» մասինՕսկանյանը նամակներ է հղել դեսպաններին՝ կոչ անելով ՀՀ իշխանությունների առջև բարձրացնել քաղբանտարկյալների հարցըԲրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք է կիրառելՀարավային Կովկասից ՌԴ-ին դուրս թողնելու գործիքըԱդրբեջանը Եվրոպային աղտոտված նավթ է մատակարարել
Կարծիք

Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում

Վարչապետի՝ գործարարներին ուղղված երեկվա կշտամբանքը ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Կրկնակի զարմանալի է, որ իրենց լիբերալ կամ նեոլիբերալ հռչակող քաղաքական ուժերը, գործիչները և մասնագետները չփորձեցին պաշտպանել գործարարներին, երբ այդ նույն մարդիկ տարիներ շարունակ հայտարարում են՝ եկեք ամեն ինչ տանք մասնավորին, քանի որ նրանք առավել լավ են կառավարում։ Հիմա հարց է առաջանում, թե ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը։ Նման իրավիճակներում ևս մեկ անգամ երևում է մեր լիբերալների կեղծ և վախկոտ լինելը, և ըստ էության՝ 30 տարվա ընթացքում մեր երկրում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության արդյունքում ձևավորվել, զարգացել և պահպանվում է մենաշնորհային տնտեսությունը, որը մշտապես ծառայել և ծառայում է գործող իշխանություններին։ Իսկ իշխանությունները գործնականում ձևացրել են, որ հետաքրքրված են փոքր և միջին բիզնեսի կայացմամբ և զարգացմամբ։

Հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես գործող իշխանությունը նախորդ տարիների արդյունքները վերագրեց իրեն, իսկ այս տարվա անկման (-4,7 տոկոս) և հարկերի թերահավաքագրման (-135 մլրդ ՀՀ դրամ) համար «մեղավոր» նշանակեց գործարարներին: Եվ առհասարակ ՀԴՄ (Cash register device) կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում։
Անդրադառնալով ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, հարկ է արձանագրել հետևյալը․
նախ, 2019 թվականի հունվար 1-ից բոլոր տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների օգտագործումը։ Չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը չուներ այդքան նոր սերնդի ՀԴՄ-ներ, 12000-ից ավել տնտեսվարողներից հավաքագրվեց 10000-ական դրամներ։ Միաժամանակ կառավարությունը որոշեց, որ ազատականացնում է դաշտը, և մասնավոր կազմակերպություններից ևս հնարավոր կլինի ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Եթե գործող բիզնեսները կարող էին, նախքան նոր սերնդի ՀԴՄ-ները ստանալը աշխատել հներով, ապա նոր բացվող բիզնեսները ստիպված էին աշխատել առանց ՀԴՄ, քանի որ հին ՀԴՄ-ները չէին կարող գրանցել, իսկ նորերն էլ շուկայում չկային կամ ուղղակի շատ թանկ էին։ ՀԴՄ կտրոններ պահանջելուց առաջ տնտեսվարողներին պետք է ապահովել ՀԴՄ սարքերով։ Արդյունքում՝ կառավարության շտապողականության և սխալ պլանավորման արդյունքում 2019 թվականի ընթացքում հազարավոր կազմակերպություններ գործունեություն ծավալեցին առանց ՀԴՄ-ների։ Տրամաբանական հարց է առաջանում, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ամենի համար։ Ի դեպ, մինչև հիմա դեռ ամբողջությամբ չի լուծվել նոր սերնդի ՀԴՄ-ների մատակարարման և մատչելիության հարցերը։ Մասնավորապես՝ ներկայումս լավագույն դեպքում հնարավոր է 134․000 ՀՀ դրամով ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, մինչդեռ 2016-2017 թվականներին կառավարության աջակցության շնորհիվ դրանց գինը 80․000 ՀՀ դրամ էր։

Իսկ ինչ վերաբերում է պոպուլիստական այն հայտարարություններին, որ ՀԴՄ չխփող գործարարները զինվորի հաց գողացողներն են, ապա հարցը արժե դիտարկել իրավական և բարոյական տեսանկյունից։

Իրավական տեսանկյունից․ անձը, կազմակերպությունը իր կատարած սխալի (զանցանքի) համար, օրենքով սահմանված կարգով, միայն մեկ պատիժ կարող է կրել։ Օրինակ՝ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտպագրելու համար 180․000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսված, և բացի այդ պատժից, ոչ ոք, այդ թվում՝ վարչապետը իրավունք չունի անվանարկել, պիտակավորել գործարարին և հանրայնացնել նրա սխալը, քանի որ դրա արդյունքում կարող է այդ բիզնեսը ուղղակի դադարել, մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։

Բարոյական տեսանկյունից․ Այո, սխավել կարող են բոլորը, բայց միայն թույլերն են ընկածին խփում։ Մեր օրերում փոքր և միջին բիզնեսի համար 180․000 ՀՀ դրամի տուգանքը արդեն իսկ մեծ պատիժ է, իսկ գյուղի խանութի համար՝ փակվելու դատավճիռ։

Հատկանշական մի փաստ ևս․կորոնավիրուսի համավարակի սկբնական շրջանում հիվանդության խոշոր օջախ հայտնաբերվեց հանրության հայտնի օլիգարխներից մեկի տեքստիլ արտադրամասում, որի պատճառ էր հանդիսացել Իտալիայից ժամանած մասնագետը, սակայն նույն վարչապետը և մնացած պաշտոնատար անձինք չափազանց նրբանկատություն ցուցաբերեցին, և այդպես էլ չհանրայնացրեցին այդ օլիգարխի մասին տվյալները։ Մինչդեռ ակնհայտ է, որ նրա անփության արդյունքում էր նաև, որ վարակը լայն տարածում ունեցավ Հայաստանում։ Իսկ պետության ուշադրության կարիքն ունեն ոչ միայն օլիգարխները։

Բիզնեսով ցանկանում են զբաղվել շատերը, բայց քչերն են հաջողում։ Ցանկացած գործարար ռիսկի է դնում իր ունեցածը՝ իր անունը և գույքը, հետևաբար պետք է ողջունել և օգնել ստեղծարար ձեռներեցությունը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թիրախավորել»,–գրել է Սուրեն Պարսյանը։