Թրամփը Իրանի հետ պատրաստ է համաձայնության հասնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ընտրվելուց հետո, մեկ ամսվա ընթացքում Իրանի հետ պայմանավորվածության կհասնի, ավելի շատ ընտրողներ իր կողմը գրավելու համար: Նման կարծիք է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Կարծում ենք, Թրամփի հայտարարությունը միայն մեկ նպատակ ունի, ավելի շատ ձայներ ստանալ»,- ասել է նա, ավելացնելով, թե Իրանի հետ հնարավոր է պայմանավորվածության հասնել միայն այն դեպքում, երբ վերացվեն ճնշումները:
Ռաբիին ասել է, թե չորս տարի ուներ Թրամփը Իրանի հետ ճիշտ դիվանագիտություն վարելու համար, բայց փոխարենը կոպիտ վրիպումներ թույլ տվեց:
Ավելացնենք, որ Թրամփը հայտարարել է, թե Իրանում երազում են, որ հաղթի իր մրցակից Ջո Բայդենը:
Top-News.am