Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Բեյրութ կատարած այցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այն, խոսքերը , թե Լիբանանում ով որ ասի թուրք է կամ թուրքմեն, Թուրքիայի քաղաքացիություն կստանա։
Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարի խտրական հայտարարության հետ կախված մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Կարո Փայլանը։
Հարցադրման մեջ Կարո Փայլանին հետաքրքրել է, թե չի ամաչո՞ւմ Մեւլութ Չավուշօղլուն բազմաթիվ ազգեր ունեցող Բեյրութում ռասիզմի համար։
«Չե՞ք նկատել, որ ձեր արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է։ Թուրքիան թյուրքական ցեղերի հանրապետությո՞ւն է»,–ավարտել է իր հարցադրումը Կարո Փայլանը։