Գարեգին Միսկարյանին եւ նրա ընկերոջը առանց պատճառաբանության բերման են ենթարկել եւ ժամեր անց ազատ արձակել
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին այսօր առանց պատճառաբանության բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժին եւ քիչ առաջ նրան ազատ են արձակել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ազատության մեջ ենք։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար։ Ապօրինի ձերբակալության հարցի վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում հայտնելու ենք մեր հիմնավորված դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում բողոքարկելու ենք վերադասության կամ դատական կարգով»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Գարեգին Միսկարյանն ասաց, որ իրեն եւ ընկերոջը ապօրինի են բերման ենթարկել. «Պաշտոնապես ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար բերման ենթարկեցին, իսկ իրականում իրենք խնդրել են, որ ես լքեմ «հավաքի տեղը», բայց չսպասելով, որ ես կատարեմ իրենց պահանջը, բերման ենթարկվեցին»: