Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին
Այս թեմայով
- Բեյրութում պայթած ամիակային սելիտրայով լի բեռը Վրաստանից ուղեւորվում էր Մոզամբիկ
- Բեյրութում բուժքույրը հիվանդանոցի փլատակներից փրկել է երեք նորածնի կյանքը
- Լիբանանում քննարկում են պայթյունի մի քանի վարածներ, այդ թվում «արտաքին ներգործությունը»
- Բեյրութի նավահանգիստը այսօր՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ BBC (տեսանյութ)
Հարսնացու Իսրաա Սեբլանին պատմել է Բեյրութում պայթյունի ժամանակ հարսանեկան նկարահանման մասին, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Նա խոստովանել է, որ այդ պահին չի հասկացել, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել:
«Մենք ծուխ նկատեցինք երկնքում, երկնքի գույնը սկսեց փոխվել: Մենք հասկացանք, որ ինչ-որ բան է այրվում, սակայն չէինք մտածում, որ դա կարող էր պայթյուն լինել: Վայրկյաններ անց պայթյունի հարվածի ալիքը մեզ տապալեց: Այն գեղեցիկ վայրը, որտեղ մեր նկարահանումն էր ընթանում, վերածվեց ուրվական քաղաքի: Շուրջբոլորը փոշի էր, կոտրված ապակիներ, մարդիկ բղավում էին, արնահոսում: Կարծես սարսափելի երազ լիներ»,-պատմել է Իսրաան:
Աղջիկը Լիբանան էր մեկնել ԱՄՆ-ից ամուսնանալու նպատակով: Այդ օրվան նա պատրաստվել էր 3 շաբաթ, օրուգիշեր:
«Այն պահին, երբ ես պայթյունի ձայն լսեցի, կյանքս աչքիս դիմաց անցավ: Ես մտածեցի, որ վայրկյանների ընթացքում կկորցնեմ ամեն ինչ՝ կյանքս, ամուսնուս, իմ երազանքները, հարսանեկան արարողությունից հետո իմ ծրագրերը»,-կիսվել է Իսրաան:
Հարսանեկան նկարահանման ժամանակ պայթյունի պահը հայտնվել է համացանցում եւ մեծ արձագանք ստացել օգտատերերի կողմից: