Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye

«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառելԴանա Բորիսովայի դուստրը հոսպիտալացվել է
Թոփ-լուրեր

Ֆեյսբուքյան իրականությունում ապրում են իմքայլականները. Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անկեղծորեն, վաղուց արդեն այլևս դադարել եմ զարմանալ, երբ իշխող ուժի այս կամ այն պատգամավոր, սեփական անձի գոյության մասին հիշեցելու նպատակով գործածում է Գագիկ Ծառուկյանի անունը: Հայկական իրականության մեջ հաճախ հանդիպող, բայց վաղուց արդեն էժան դարձած երևույթ:

Խոսքն այս պարագայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի մասին է, որին երաժիշտ-կատարողների հետ ԲՀԿ նախագահի նախօրեի հանդիպումը, կարծես, հանգիստ չի տալիս: Ես,իհարկե, հասկանում եմ, որ մեկ նախադասության մեջ Գագիկ Ծառուկյանի անունը մի քանի անգամ հիշատակելու տողատակերում թաքնված է սեփականի անձի ճանաչելիությունը դույզն-ինչ բարձրացնելու նպատակը, սակայն նմանօրինակ փորձերը հանրության խելամիտ զանգվածի համար ոչ միայն զավեշտալի են, այլև արդեն ձանձրալի:

Ուշադրություն...քաղաքական դիվիդենտներ հավաքելու մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ամբողջ թիմը՝ վերևից ներքև, բառի ամենաբուն իմաստով թքած ունի բոլոր այն մարդկանց վրա, որոնք այս շրջանում հասել են ողբերգական վիճակի, որոնք կանգնած են օրվա մի կտոր հացը վաստակելու խնդրի առաջ և որոնց արդեն այլ բան չի մնացել, քան բարձրացնել իրենց բողոքի արդարացի ձայնը:

Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ապա հանրության տարբեր շերտերը՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներից մինչև դիմորդներ և գյուղմթերք վաճառողներ, շատ լավ հիշում են կառավարության շենքի մոտ անցկացրած ամեն մի բողոքի ակցիա,որոնց միակ պատասխանը ձեր քար անտարբերությունն էր ու արհամարհանքը: Եթե մենք պատրաստակամություն ենք հայտել հանդիպելու և լսելու նրանց, ապա դուք զբաղված եք եղել ընդամենը մեկ բանով՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին , քարշ տալ մարդկանց ոստիկանական բաժանմունքներ: Մի բան, որը ձեր մոտ փառահեղ է ստացվում:

Այո՛, Բարգավաճ Հայաստանը և Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդիպել, հանդիպում և հանդիպելու են բոլոր այն մարդկանց հետո, որոնք ունեն խնդիրներ: Եվ այո՛, մենք մեր հնարավորության սահմանում անելու ենք առավելագույնը այդ մարդականց օգնելու, նրանց հոգսը թեթևացնելու համար, որքան էլ դա ձեր սրտով չլինի, և որքան էլ դուք կոմպլեքսավորվեք դրանից: Ի տարբերություն ձեզ, մեր համար մարդը արժեք է, և ոչ թե քայլելու, բռնելու կամ տուգանելու մատերիալ:

Ինչ վերաբերում է տիկին Դավոյանի պայծառ մտքի մյուս փայլատակմանը, թե հաջորդ հանդիպումը ֆեյսբուքյան ստատուս գրողների հետ է լինելու, ապա ասեմ, որ պատգամավորը մի բան հաստատ շփոթել է: Ֆեյսբուքյան իրականությունում ապրում եք դուք, ձեր ամբողջ օրը ֆեյսբուքում անցկացնում եք դուք, ֆեյսբուքյան ստատուսներ գրելով ինքնահաստատվելու փորձեր անում եք դուք, մարդկանց հոգսերը հումորի ու ծաղրի առարկա դարձրել եք դուք: Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք անառողջ ամբիցիաներն ու փորձեք գործ անել, կամ գոնե ցույց տալ, որ անում եք: Հակառակ դեպքում փրկության հույսն անգամ անիմաստ կլինի: