Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնել Հայոց քաջարի բանակին։ Այդ մասին տեղեկանում ենք Արամ Ա Կաթողիկոսի Ֆեյսբուքյան էջից:
Ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, ասվում է.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Այս առաւօտ, Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծայարգ Նիկոլ Փաշինեանին հետ եւ իր օրհնութիւնն ու զօրակցութիւնը յայտնեց հայոց քաջարի բանակին»։