Փաշինյանը խեղաթյուրում է իրականութունը
Բոլոր քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել դրանք։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին պարետատան հերթական նիստից հետո բրիֆինգին ասաց վարչական Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում քննադատություններին, որ խախտվում է մարդկանց անձնական կյանքի իրավունքը նրանց լուսանկարները հրապարակելով։
Ամբողջ խնդիրն այն է, որ հանրության մի մասը վարչապետին քննադատել եւ դատապարտել է ոչ թե այլ մարդու հրապարակած լուսանկարը իր էջում տեղադրելու, այլ առանց ինչ-որ մեկի համաձայնության իրեն լուսանկարելու եւ այն հրապարակելու համար:
Հիմա եթե ինչ-որ մեկը թաքուն մետրոպոլիտենում լուսանկարում է մեկին եւ զետեղում իր ֆեյսբուքյան էջում, ապա դա դեռ վարչապետին կամ որեւէ մեկին իրավունք չի տալիս այն եւս տեղադրել իրենց էջերում:
Ափսոս, բայց վարչապետը կրկին խեղաթյուրում է իրականությունը:
Top-News.am