Լոնդոնում հարյուրավոր մարդիկ բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կատարվող բռնության
Հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են Լոնդոնի Թրաֆալգարյան հրաապարակում՝ ի նշան բողոքի ընդդեմ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության, գրում է Independent-ը։
Հավաքվածները վանկարկում են «Սեւերի կյանքերը կարեւոր են», «Չկա արդարադատություն, չկա խաղաղություն», «Իմ անունն է Ջորջ Ֆլոյդ» կարգախոսերը։
Ակցիայի մասնակիցների ձեռքերում պաստառներ են «Ռասիզմը տեղ չունի», «Ես չեմ կարողանում շնչել» գրառումներով։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի են ունենում անկարգություններ, որոնք բռնկվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի վախճանից հետո, որը մահացել էր Մինեապոլիսում ոստիկանության սպայի դաժան վերաբերմունքի հետեւանքով։