Կորոնավիրուսը չի պատրաստվում հեռանալ. «Ռոսպոտրեբնադզոր»
Այսօրվա դրությամբ ոչ մի երկիր չի կարող ասել, որ վարակը հեռացել է և «Քովիդ-19»-ով վարակման նոր դեպքեր այլևս չեն գրանցվելու: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
«Մենք արդեն բազմիցս խոսել ենք այն մասին, որ ապրում ենք նոր իրականության պայմաններում, և մենք պետք է հարմարվենք և սովորենք ապրել այս նոր պայմաններում: Ակնհայտ է, որ վիրուսը չի պատրաստվում հեռանալ, սակայն մենք արդեն շատ բան ունենք և շատ բան ենք սովորել: Այս ընթացքում սովորել ենք ապրել այս վիրուսի հետ՝ պահպանելով առողջությունը, պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները», - ասել է Պոպովան երկուշաբթի կայացած ասուլիսում:
Վերջինս հավելել է, որ «վիրուսի հետ դեռ երկար պետք է ապրենք»: