Այսօր՝ 02 դեկտեմբերի 2020թ., 00:00
Ինձ ցույց տվեք գեթ մեկ զինվորի նկար ով հիմա դիրքերում կամ սահմանին քնում ա ԱՄՆ-ից ուղարկված քնապարկերի մեջ և հագնում ա մեր ուղարկած տաք կոշիկները Եթե էս տարվա ամանորին ՀՀ քաղաքների հրապարակներում տոնածառներ են դրվել, անձամբ ջարդուփշուր եմ անելու, բոլորը, հատ հատ Պատասխանատվությունը կրում են ՀՀ քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Արցախում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ կստանա. Հայոց բանակը հիանալի է կռվել ու հանկարծ մեկը, որը թաքնվել էր մի թփի տակ կամ իր կնոջ փեշի տակ, սկսել է վայրահաչել հայ տղամարդու կամ մեր բանակի մասին Ոնց որ բան չի եղել այս մարդկանց համար, հող չենք հանձնել, մարդիկ չեն զոհվել, գերիներ չկան… Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին Փաշինյանը կարծում էր՝ ինքը մեծագույն պետական գործիչ է. նրա հաշվարկները իրականության հետ որևէ աղերս չունեին. Ժիրայր Լիպարիտյան Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հայերն այսուհետ Ադրբեջանի քաղաքացիներ են Եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից Չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյան Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգեւատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին Պեսկովը չի մեկնաբանել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիեւի խոսքերը «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյան Նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, որ սցենարից շեղումներ չլինեն. Աղվան Վարդանյանի 13 հարցը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Կոսաչյովը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռուսաստանը լուծել Ղարաբաղի խնդիրը Ալիեւն առաջարկել է միջանցք ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմուտքի միջեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել որպես անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Փաշինյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ դատախազությունը խամաճիկ է իր ձեռքում Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել Սա է ամբողջ ճշմարտությունը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանին միայն ակնարկվել է, թե ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները Ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դատի է տալիս ՊԵԿ-ին Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը. Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի պուրակները Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգից Բարեփոխումները վստահվեցին նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք. Ղարամյան Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Աշոտյան Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ 9-րդ օրը, դադարեցնում են հացադուլը Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Ռեքվիեմ. Միքայել Մինասյանը հոլովակ է հրապարակել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը Այսօր չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում եւ չենք ցանկանում ընդունել իրականությունը․ Միքայել Մինասյան Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Փաշինյանը եւ Գլխավոր դատախազը փորձել են քննարկել կոնկրետ գործեր. Արփինե Հովհաննիսյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով» . Վայ Նիկոլ, փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր. Երվանդ Վարոսյան Չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ Դավաճանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ Փաշինյանի «խնդրանքների» իրավական գնահատականը Իսկապես կարդացեք նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի խորհուրդը Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնեն. Մարդկանց չեն ընտրում, որ ինքը գա հարցնի՝ «Ի՞նչ որոշեմ». (տեսանյութ) Ո՞վ ես դու, Նիկոլ, կամ ի՞նչ ես դու, Նիկոլ Նարեկ Մանթաշյան. Դավաճան ստահակը կրկին զառանցել է Լսի, այ անպիտան, կարո՞ղ է ուզում ես Ռոբերտ Քոչարյանին խնդրես, որ դիմի իր ընկերոջը, որ քեզ գոնե 10 րոպե հանդիպման ժամանակ տրամադրի Նիկոլ դու ամոթ, թասիբ, նամուս բառերի իմաստը չգիտես Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից. ՊՆ Ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր Հայ Ազգի և պետականության կործանումը Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին Մնաց 12 ժամ... Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում Այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից Ավի՜կս, էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս… Նիկոլը ոչ թե պետք է ստատուսներ գրի, այլ անհապաղ հրաժարական տա Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում. երկրորդ նախագահի գրասենյակ Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն Աշոտյան Մտավորականների երթն ավարտվեց Երեւանում. նրանք նամակ փոխանցեցեին դեսպանատուն Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել․Արմեն Սարգսյան Միքայել Մինասյան. Նիկոլը հրաժարվել է պահել Լաչինն ու Քարվաճառը (Փաստաթուղթ) Արյունոտ մեդալ Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան Մարդն ինչպես կարող էր այսպես վարվել․ Էմմա Պետրոսյան Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռուբեն Մխիթարյան ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 10 և ձերբակալված 3 անձանց մասին
Հարցում

«Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը

Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և Արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր։ Դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։ 

Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին դեռևս բավական բարձր վարկանիշով և հեղափոխական լիցքերով վարչապետ Փաշինյանը, մի կոնկրետ դատավճռից գոհ չլինելով, կոչ արեց իր համախոհներին՝ շրջափակել դատարանները և հայտարարեց դատավորների վեթինգի ծրագրի մասին։

Անկախ՝ վեթինգի ինստիտուտի հանդեպ մեր դիրքորոշումից, փաստենք. իսկապես անարդար և իսկապես բարեփոխման կարիք ունեցող դատական համակարգի առողջացման համար վեթինգը տարբերակներից մեկն էր։ Վարչապետը կողմ էր դրան։

Կար այլ տարբերակ՝ պարզապես ժամանակի ընթացքում ազատվել ցածր վարկանիշով և երկար տարիների ընթացքում վարկաբեկված դատավորներից։ Այս տարբերակն էլ կարող էր ունենալ կողմնակիցներ և հակառակորդներ, բայց սա նույնպես տարբերակ էր և զգալիորեն կլուծեր խնդիրը ու նաև հեղափոխականությանը (լավ իմաստով) խորթ չէր լինի։ Երկու տարբերակն էլ կարող էին այս կամ հաջողությամբ իրականացվել, և նրանց առանցքում կլիներ մեկ ընդհանուր խնդիր՝ փոխել հին, անարդար և վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու։

Կար երրորդ տարբերակը՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։

2020թ. մայիսին վարչապետն արդեն բոլորովին այլ տեսակետ ունի, և այդ նոր տեսակետի առանցքը ոչ թե հին համակարգը փոխելն է, առողջացնելը, այլ՝ այն հնարավորինս օգտագործելը։ Սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Փաշինյանի նոր տեսլականը

Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Այսինքն՝ վեթինգի կամ բարեփոխման այլ տարբերակների փոխարեն, Փաշինյանը գնաց իր «սրտի դատավորների» թիմ ձևավորելու ճանապարհով։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։

Առաջին ահազանգը, որ Փաշինյանը որոշել է ոչ թե առողջացնել դատական համակարգը, այլ՝ գնալ դրա անխնա օգտագործման ճանապարհով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը։

Հեղափոխությունից հետո այդ դատավորը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Սա ահազանգ էր, որը չնկատեց կամ նկատելով՝ լռեց հեղափոխական թիմը։

Պակաս կարևոր չէր Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելը։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. սա ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, որ նոր իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։

Դատական համակարգը ենթարկեցնելու գործընթացի, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու մեխանիզմները տեսանելի էր արդեն անցյալ տարի, ինչի մասին մենք ահազանգում էինք։ Սկսվել էր մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին՝ խրախուսելու գործընթացը։ Ըստ էության՝ դրվել էր երկրում մեկ դատավորի գոյության սկզբունքը։ Քանի որ վարչապետի պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ հիմնականում պտտվում են մարտի 1-ի գործի շուրջ, ինչպես նաև՝ որևէ կերպ դրան առնչվող հարցերի, երկրի դատական համակարգը դարձել է մարտի 1-ի դատավարության գերին։

Սրտի դատավորների թիմը

Շատ հավանական է թվում, որ այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Քանի որ Դանիբեկյանը ծանրաբեռնված է մարտի 1-ի գործով, փնտրվում է լրացուցիչ թեկնածություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում է երկու թեկնածություն՝ Մարինե Մելքոնյան և Նելլի Բաղդասարյան։

Իշխանությունների հիմնական գլխացավանքը Ավան վարչական շրջանն էր, որտեղ չէր հաջողվում 100 տոկոսանոց «սրտի դատավոր» գտնել։ Լուծումը գտնվեց՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։

Ի դեպ, մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Տեղեկություն կա, որ Դավիթ Գրիգորյանին Երևանում ոչ մի դատավոր չի համաձայնում դատել, և հատուկ այդ նպատակով Սյունիքից դատավոր են բերում մայրաքաղաք։

Վերքաննիչ դատարանը շատ ավելի սուր խնդիր է Փաշինյանի համար, և գործն այնտեղ ավելի դժվար է առաջ գնում։ Թեև արդեն իսկ ուրվագծվում է այն «դրիմ թիմը», որը պետք է բավարարի քաղաքական իշխանության հրահանգները։ Այդ կազմում են՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։

Իսկապես շատ կարևոր է, որ հեղափոխական թիմը, որոնց մեծամասնությունն իսկապես երկրում առաջադիմական բարեփոխումների ցանկություն ուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք տարբեր փուլերում սատարել են Փաշինյանին, այդ հարցը ուղղեն իրենք իրենց՝ արդյո՞ք սա այն էր, ինչը մենք ուզում էինք կամ պատկերացնում էինք արդեն հեռավոր թվացող 2018-ին։

Խնդիրներ, որոնք պետք է լուծի «սրտի դատավորների թիմը»

Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։

Այս համատեքստում վերջին ամիսներին հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, մեղադրանքներ են առաջադրվում, խափանման միջոցների որոշումներ կայացվում, ինչպես նաև զանգվածաբար ֆիզիկական անձանց գույքի վրա կալանքներ են դրվում։

Հասարակությունն այս գործերի մասին գրեթե տեղյակ չէ։ Դրանք սկսվել են մարտի կեսերին և ընթացքի մեջ են մտել համավարակի և արտակարգ դրության պայմաններում։
Ուղղակի պետք է նայել այս ցանկի գործերի և վճիռներ ու որոշումներ կայացրած դատավորների անունները և կհամոզվենք, որ դրանք զարմանալիորեն համընկնում են «սրտի դատավորների» անվանացանկի հետ։

Դատավորների էլեկտրոնային ընտրության համակարգը, ըստ էության, դարձել է ֆիկցիա։ Մի քանի՝ իրենց համար անհարմար նախադեպերից հետո իշխանությունը գնացել է բացարձակ կառավարման եղանակով, որտեղ որևէ անակնկալ, որևէ ինքնուրույն վճիռ լինի նախապես բացառված։

Նման գործերի ցանկում են մարտի 1-ի բոլոր դրվագները, «ցուցադրական կոռուպցիոն գործերը» և բոլոր այն գործերը, որոնք առնչվում են այսպես կոչված նախկինների հետ։
Երբ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարցնում է, թե ո՞նց են անելու, որ վատ դատավորները գնան, առաջանում է առանցքային հարցը՝ ովքե՞ր են, ըստ վարչապետի, լավ և վատ դատավորները։ Ակնհայտորեն՝ «վատ դատավորներ» ձևակերպման տակ ընկնում են նրանք, ովքեր չեն համալրում «սրտի դատավորների» կազմը։ Որոշ ժամանակ հետո, երբ «սրտի դատավորների» մեքենան կսկսի անխափան աշխատել, այս խմբին վստահվելու են նորանոր գործեր, վստահաբար՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, թիմակիցների, որոնք կփորձեն ինքնուրույն մտածել կամ ինքնուրույն որևէ քայլ անել. բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարի։ Սա վտանգ է ցանկացած այլախոհի համար՝ հին թե նոր, նախկին թե ներկա։ Որևէ մեկն արդեն չի կարող ասել՝ դա ինձ չի վերաբերում։ Չի վերաբերում այսօր, վերաբերելու է վաղը, երբ իշխանությանը որևէ մարդու պահվածքն ինչ-որ կերպ դուր չգա կամ ձեռնտու չլինի։

Ժամանակի մի որոշակի հատվածում այս խնդիրը կարող է չանհանգստացնել, բայց մի օր այն թակում է անհատապես քո դուռը: Դրանից հետո մարդիկ իրադարձություններին սկսում են նայել այլ հայացքով, հանկարծ սկսում են տեսնել այն ճանապարհը, որով դատական համակարգն անցավ ու հասավ այս կետին։ Շատ ավելի հեշտ է՝ թույլ չտալ ռեպրեսիվ դատական համակարգի շահագործումը, քան՝ հետո կանգնեցնել այն։ «Սրտի դատավորների» համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։

Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։

Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդարանական 88-ը չպետք է լուռ, հլու հնազանդ ընդունի հիվանդ համակարգի այլասերումը, չտեսնելու տա անօրինականությունները։

Քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերը պարտավոր են չլռել, ցույց տալ իրենց անհամաձայնությունը՝ արդարադության ողջ համակարգի անխնա շահագործմանը։ Դատավորների ընտրյալ այս թիմն առաջիկայում կարող է կայացնել վճիռներ, որոնք էապես ազդելու են շատ մարդկանց կյանքերի, հեղինակության, ճակատագրերի վրա։ Դրանք լինելու են բարդ և ծանր վճիռներ։ Եվ սա այն պարագայում, երբ այս թիմը ունենալու է նվազագույն վստահություն, և նրանց վճիռները կրելու են անվստահության խարանը։ Դժվար չէ պատկերացնել, որ, բացի անձնական պատասխանատվությունից, դա բերելու է նաև լրջագույն խնդիրների պետության համար։

Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը։ Շատ կարևոր է, որ մարդիկ և շրջանակները, ովքեր սա տեսնում են, որպես առաջին քայլ՝ չլռեն, բարձրաձայն խոսեն սրա մասին։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan