Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին

Դեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին էՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջ
Մշակույթ

«Կարելի էր ուրախ տոնով ներկայացնել». Երեւանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով

Երեւան քաղաքի ավագանին այսօրվա՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Նշենք, որ շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը:

Հարցը ներկայացրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա խոսքից հետո քաղաքապետ։ Հայկ Մարությանը նատեց. «Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել ավելի ուրախ տոնով, որովհետեւ Լեոնիդ Ենգիբարյանը միշտ ժպիտ է պարգեւել բոլորին»:

Որոշման մեջ նշվում է.

«1. Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում:

Մինչեւ իր կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է միքանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի, ինչից հետո տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ:

Լեոնիդ Ենգիբարյանը մինչեւ 1950-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1952-1953 թվականների մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ եւ պարտվում ընդամենը մեկ անգամ: Արդյունքում իր քաշային կարգում գրավում է 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին եւ Լեոնիդը ընդունվում է այդտեղ:

1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի դեբյուտը:

1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երեւան եւ ընդունվում հայկական կրկեսախումբ:

1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1962 թվականին Հենրիկ Մալյանը եւ Լեւոն Իսահակյանը արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն. կրկեսի ծաղրածուի մասին ֆիլմը անվանեցին «Ճանապարհ դեպի կրկես»:

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Նա մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երեւանից եւ Մոսկվայից բացի՝ Լեոնիդը սիրում էր նաեւ Պրահան, որտեղ չեխ կնոջից ծնվում է իր աղջիկը՝ Բարբրան:

Կրկեսից բացի Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում է արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի՝ «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկություն է», Վասիլի Շուկշինի՝ «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեյի՝ «Վզնոց իմ սերելիի համար» եւ այլն: Անձամբ արտիստի մասին նկարահանվում են մի շարք այլ ֆիլմեր:

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են՝ «Աստղային անձրեւ», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս ու ստվեր» եւ այլ մանրապատումներ:

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը: Արտիստի գերեզմանը գտնվում է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը: 2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան:

«Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց». Լեոնիդ Ենգիբարյան: